Thursday, 25 04 2024
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում

Խուզարկվել է Ալավերդցի Վահագի «Կադիլակը». նա իրեն մեղավոր չի ճանաչում

Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն շարունակում են խուզարկել հունվարի 17-ի առավոտյան՝ ժամը 7-ի սահմաններում ձերբակալված, անցած տարի սեպտեմբերին Թուֆենկյան հյուրանոցի բակում հրազենային վիրավորում ստացած Ալավերդիում հայտնի քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանին՝ Ալավերդցի Վահագին պատկանող օբյեկտները։

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ այսօր զենք-զինամթերք հայտնաբերելու կասկածանքով խուզարկվել է Ալավերդցի Վահագին պատկանող «Կադիլակ» ավտոմեքենան։ Այնտեղից, սակայն, ոչ մի բան չի հայտնաբերվել, միայն մեկ զրահաբաճկոն։

Հիշեցնենք, որ Վահագն Աբգարյանին մեղադրանք է առաջադրվել հանցավոր համագործակցություն ստեղծելու և ղեկավարելու (ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մաս), Կ.Փիրուզյանի սպանությունը կազմակերպելու (ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով) և Ռ.Մոսինյանի սպանության նախապատրաստությունը կազմակերպելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 38-35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով)։ Խոսքը գնում է անցած տարի Ալավերդիի շուկայի տարածքում կատարված սպանության մասին։

2017 թվականի հունիսի 13-ին՝ 12:10-ի սահմաններում, Ալավերդու կենտրոնական Թումանյան փողոցի ամենաբանուկ հատվածում՝ «Կատա» սուպերմարկետի շենքում գտնվող և մայրուղուն հարող ծաղկի խանութից արձակված հրազենային կրակոցներից սպանվել է Ալավերդի քաղաքի Զորավար Անդրանիկի 22 շենքի բնակիչ, 30-ամյա Կամո Փիրուզյանը: Կամո Փիրուզյանը շտապօգնության մեքենայով Ալավերդու բժշկական կենտրոնի հիվանդանոց տեղափոխելիս ճանապարհին մահացել էր։ Կամո Փիրուզյանին հրազենային կրակոցներով սպանող անձը տեղում հանձնվել էր ոստիկանությանը:

Կամո Փիրուզյանի սպանությունը Ալավերդիում 2016թ.-ի հունիսի 6-ի քաղաքապետի ընտրության ընթացքում սկսված «ռազբորկաների» շարունակությունն էր։

Նշենք նաև, որ Վահագն Աբգարյանն իրեն մեղավոր չի ճանաչում առաջադրված մեղադրանքում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում