Ինդոնեզիայում առջևի ոտքեր չունեցող հորթը սովորել է մարդու նման քայլել։ Կենդանու մասնակցությամբ տեսանյութը հայտնվել է YouTube վիդեոհոսթինգում։
Հրապարակված կադրերում մուտանտ-հորթը զբոսնում է գյուղում՝ անհարմարությամբ շարժվելով հետևի ոտքերի վրա։ Կենդանին հավասարակշռությունը պահում է ոչ այնքան վստահորեն, այդուհանդերձ չի ընկնում։
Մեկնաբանություններում օգտատերերից ոմանք առաջարկում են պրոթեզ ստեղծել նրա համար, ոմանք էլ առաջարկում են կրակել կենդանուն, որպեսզի նա չտանջվի։