Բուենոս-Այրեսի բնակչուհին իր 15-ամյա դստեր և զարմուհու լուսանկարները տեղադրել էր մարմնավաճառների կայքում՝ վստահեցնելով հաճախորդներին, որ երկու աղջիկներն էլ հանդիսանում են չափահասներ, հայտնում է Daily Mail-ը։
Սեռական ակտի համար նա սահմանել էր 1500 արգենտինական պեսո արժեք։
Ոստիկանության աշխատակիցները բնակարանում խուզարկության ժամանակ հայտնաբերել են սեքս-խաղալիքներ, կեղծամներ, բջջային հեռախոսներ և նույնիսկ փոքրիկի, որին լույս աշխարհ էր բերել անչափահասներից մեկը։
Կնոջ դեմ առաջադրվել է անչափահասների սեռական շահագործման մեղադրանք։ Արգենտինայի օրենքներով՝ նրան սպառնում է 10 տարվա ազատազրկում։
Սոցիալական ծառայություններն իրենց հսկողության տակ են վերցրել դեռահասներին։