Thursday, 25 04 2024
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը

Մոսկվան կարող է թանկացնել այն գինը, որ Սերժ Սարգսյանը պետք է տա վարչապետի պաշտոնը ստանձնելու համար

ՄԱՀՀԻ հիմնադիր, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի կարծիքով՝ որքան էլ Հայաստանը տեսք ընդունի, որ ՀՀ իշխանությունները ձևավորվում են առանց արտաքին գործոններ հաշվի առնելու՝ այժմ համաձայնեցումների փուլ է։ «Դրանք ուղղակի դեկլարատիվ հայտարարություններ են։ Նկատելի է, որ բոլոր նախագահները, այդ թվում՝ Սերժ Սարգսյանը, իրենց առաջադրումներից առաջ բոլոր մայրաքաղաքներն այցելել են՝ Մոսկվա, Վաշինգտոն, Փարիզ, Բրյուսել, արտգործնախարարների թեկնածությունները համաձայնեցվում են այդ կարևոր մայրաքաղաքներում նույնպես։ Այժմ չհերքելով օրակարգի հարցերի քննարկումը, կարծում եմ, որ նախագահի հարցը ևս կքննարկվի այդ այցի շրջանակներում՝ փորձելով ստուգել արձագանքները»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի՝ Փարիզ, Ստասբուրգ կատարվող այցերին, ասաց Սաֆարյանը։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ Սերժ Սարգսյանի հնարավոր վարչապետության հարցը ևս քննարկվելու է կարևոր մայրաքաղաքներում։ Ի դեպ՝ Սաֆարյանը չի բացառում, որ Սերժ Սարգսյանը վարչապետ կդառնա ոչ թե ապրիլին, այլ մի քանի ամիս անց. «Ռուսաստանն այժմ մտահոգվելու առիթ չունի՝ առ այն, որ Հայաստանը կարող է հեռու փախչել, սրա օրինակներից մեկը ՀՀ-ԵՄ համաձայնագրի վերաբերյալ Մոսկվայի պաշտոնական դիրքորոշումն էր։ Այն, ինչ կարող է անել Ռուսաստանը՝ թանկացնել այն վճարը, որ Սերժ Սարգսյանը պետք է վճարի վարչապետի պաշտոնը ստանձնելու համար՝ նոր որոշումներ կորզել, նոր ակտիվներ ձեռք բերել կամ նոր զիջումներ ստանալ։ Հետևաբար, այս կտրվածքով անկանխատեսելի զարգացման մասին խոսք լինել չի կարող։ Հարցն այն է, թե ինչ հերթականությամբ ու ինչ էտապներով է Սերժ Սարգսյանը տեսնում վերջին կոմբինացիայի ավարտը»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում