ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանին դուրս են գրել հիվանդանոցից։ Դերասանը հունվարի 17-ին տեղափոխվել էր Պիրոգովի անվան հիվանդանոց։ Այս մասին հայտնում է «Մոսկվա 24» հեռուստաալիքը։ Թատրոնի և կինոյի դերասանը հոսպիտալացվել էր՝ կապված հիվանդության ֆոնին բարդացումների հետ։
Նրան հոսպիտալացրել էին հենց անմիջապես թատրոնից՝ հիպերտոնիկ ճգնաժամի կասկածանքով։ 82-ամյա դերասանի ընկերների խոսքով՝ նա վերջին շրջանում իրեն այդքան էլ լավ չի զգացել, նրա մոտ եղել է մրսածություն։
Բժիշկները հետազոտել են դերասանին, ենթարկել էլեկտրակարդիոգրամմայի, ռենտգենի և այլ ստուգումների։ Նրա մոտ որևէ լուրջ հիվանդություն ի հայտ չի եկել։