Լեհական վարազը ներխուժել է Խալեմբեի ծխական եկեղեցի: Միջադեպը տեղի է ունեցել առավոտյան ժամերգության ժամանակ: Վարազը ջարդել է մուտքի դռան ապակին և սկսել է վազել եկեղեցով մեկ:
Մարդիկ խուճապի են ենթարկվել: Ինչպես հաղորդել է ոստիկանը՝ կենդանին հասցրել է երկու սկուտեղ ջարդել, ինչպես նաև Քրիոտսոսի արձանը: «Բարեբախտաբար հաջողվել է վարազին վախեցնել և դուրս հանել, ոչ ոք չի տուժել»,- ավելացրել է նա:
Հավանաբար կենդանին դուրս է եկել անտառից՝ սնունդ հայթայթելու: Վարազների՝ բնակավայրերում հայտնվելու դեպքերը գնալով ավելանում են: Տեղական իշխանությունները մտադիր են լուծել այս հարցը: