Thursday, 25 04 2024
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով

Հայաստանն ինտրիգի եզրափակչո՞ւմ, թե՞ ամեն ինչ նոր է սկսվում

Երեկ ԱԺ ղեկավարությունը պարզաբանել է, որ Հայաստանի չորրորդ նախագահի ընտրությունը տեղի կունենա մարտի 2-ին: Ապրիլի 17-ին հայտնի կդառնա Հայաստանի վարչապետի անունը, ով կառավարման նոր համակարգում պետության ղեկավարն է: Նոր իշխանության ձևավորման օրացույցը պարզ է և առաջիկա չորս ամսում հանգուցալուծում կստանա 2016-ի սեպտեմբերից ակտիվ փուլ թևակոխած ներիշխանական ինտրիգը:

Ինչպես կասեր Սերժ Սարգսյանը` «թղթով ամեն բան կարգին է». ապրիլի 2-ին ժողովուրդն ընտրել է խորհրդարան, որի մեծամասնությունն էլ ձևավորում է նոր իշխանություն: Ամբողջ խնդիրն այն է, որ եթե դեմոկրատական երկրներում ընտրությունները հանգուցալուծում են ինտրիգները, առաջարկում են ճգնաժամի հաղթահարման ելքեր, ապա ապրիլի 2-ը պատասխանների փոխարեն ծնեց հարցեր: Դա հայաստանյան քաղաքականության տխուր օրինաչափությունն է, որովհետև իշխանության տրանսֆորմացիայի շարունակվող գործընթացը, որի մեկնարկը տրվեց 2015-ի բուռն իրադարձություններով ու սահմանադրական հանրաքվեով, ենթադրում է ընդդիմության և հասարակության օտարում իշխանության ձևավորման գործառույթից: Սա է հայկական «պառլամենտարիզմի» էությունը, երբ խորհրդարանական համակարգը ենթադրում է պայքար համակարգի տարբեր սեգմենտների միջև:

Սա շատ նման է ֆրակցիոնիզմին, որն, իհարկե, տարածված է նաև արևմտյան երկրներում, սակայն մեր իրականությունը ավելի շատ նմանվում է սովետական համատեքստին, երբ կոմունիստական նոմենկլատուրայի տարբեր խմբերը հակասությունների ու կոմպրոմիսների մեջ էին հասարակության թիկունքում: Թույլ ընդդիմության առկայությունը, հասարակական շնչի բացակայությունը թույլ չեն տալիս, որ իշխանության ներսում գործեն հակակշիռների և զսպումների սահմանադրական կարգավորումները և ժամանակի ընթացքում համակարգը կորցնում է իր կենսունակությունը` «թարմ արյուն» չստանալու հետևանքով:

Մարտի 2-ին Հայաստանի խորհրդարանը դակելու է Սերժ Սարգսյանի որոշումը` նախագահ նշանակելով Արմեն Սարգսյանին, ով Հայաստանի նախագահներից առաջինն է, որ այդ պաշտոնին գալիս է, այսպես կոչված, արևմտյան միջավայրից, բայց նաև առաջինն է, որ պաշտոնը ստանձնելու է անայլընտրանք ընտրություններում: Սա միանգամայն տեղավորվում է «մենթալիտետային դեմոկրատիայի» մասին Սերժ Սարգսյանի պատկերացումներում:

Նույն տրամաբանությամբ Հայաստանի խորհրդարանն ապրիլի 17-ին ընտրելու է վարչապետ: Պետության փաստացի ղեկավարի ընտրության հարցում ինտրիգն ավելի շատ է լինելու, որովհետև, պատկերավոր ասած, հեռանալ չեն պատրաստվում ոչ Սերժ Սարգսյանը և ոչ էլ` Կարեն Կարապետյանը: Սակայն նոր Սահմանադրությամբ իշխանության հիմնական աղբյուր համարվող խորհրդարանական ֆորմալ կամ ընդարձակ մեծամասնությունը, հակառակ տրամաբանությանը, ընդամենը դակիչ մեքենա է` զուրկ որևէ այլ գործառույթից: Վարագույրից անդին գուցե լինի հակադրություն, սակայն ավտորիտար համակարգերը կոնսենսուս ձևավորելու հատկություն ունեն և անկասկած` ԱԺ ապրիլի 17-ի նիստը շատ նման է լինելու սովետական Գերագույն սովետի սեսիաներին, որտեղ ծափողջյուններով հաստատվելու է «պոլիտբյուրոյի» հերթական որոշումը:

Ապրիլից հետո Հայաստանի իշխանությունն ավելի բազմակենտրոն է դառնալու, սակայն դա հետևանք է ոչ այնքան խորհրդարանական մոդելին անցման, որքան նրա, որ իշխանության ստատուս-քվոն ոչ թե ինստիտուցիոնալ կամ սահմանադրական է լինելու, այլ հիմնվելու է «գենսեկի» ոչ ֆորմալ մեծ ազդեցության և դրանից ածանցվող ներհամակարգային բարդ ու բազմաշերտ հարաբերությունների համակարգի վրա: Մարտի 2-ն ու ապրիլի 17-ը միայն հարաբերականորեն կամ ֆորմալ առումով են ազդարարում նոր իշխանության ձևավորումը, իրականում նոր իշխանության համար պայքարն ապրիլից նոր թափ է ստանալու` ժամկետային և բովանդակային անորոշությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում