«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը լրագրողների հետ հանդիպմանը խոսել է նաև Մխիթարյանի տրանսֆերի ինչպես նաև հայ ֆուտբոլիստի վաղը կայանալիք լոնդոնյան դերբիին մասնակցելու հավանականության մասին:
««Չելսիի» դեմ խաղին Մխիթարյանի մասնակցությունը կախված է միայն նրա մարզավիճակից: Տեսնենք թե ինչպես նա իրեն կդրսևորի առաջիկա մարզմանը»,- ասել է Վենգերը չբացառելով, որ մեր հավաքականի ավագը վաղը կլինի խաղադաշտում:
Ֆրանսիացի մասնագետը նշել է նաև, որ իրենք ամեն ինչ կանեն որպեսզի Մխիթարյանը խաղադաշտում դրևորի անհավանական տաղանդը:
Հիշեցնենք, որ վաղը Լոդոնոի «Էմիրեյթս» մարզադաշտում «Արսենալը» Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի շրջանակներում կհյուրըկալի «Չելսիին»: