Հունվարի 23-ին Երևանի «Փյունիկը» մեկնել է Թուրքիայի Ալանիա քաղաք, որտեղ մինչև փետրվարի 4-ը կանցկացնի ձմեռային իր երկրորդ հավաքը։
Հունվարի 25-ին Երևանյան թիմն առաջին ընկերական հանդիպումը կանցկացնի ուկրաինական «Ալեքսանդրիայի», իսկ հունվարի 30-ին և փետրվարի 2-ին՝ բուլղարական «Պիրինի» և «Պլովդիվի» հետ։