«Ես չեմ կարծում, որ Արմեն Սարգսյանը կհամաձայներ շատ արհեստական ֆիգուր լիներ, հայկական իրականության մեջ նա լինելով կայացած գործարար և ամեն դեպքում նաև քաղաքական գործիչ, նա իր մոտեցումները կբերի»։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Մարքեթինգի հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Արամ Նավասարդյանը։ Նրա դիտարկմամբ՝ Արմեն Սարգսյանը նախագահի պաշտոնի համար քիչ խոցելի թեկնածու է։
«Սերժ Սարգսյանը կարողանում է ճիշտ ժամանակին ճիշտ ֆիգուրներ մտցնել խաղադաշտ․ պետք է խոստովանենք՝ Արմեն Սարգսյանը բավականին ճիշտ լուծում է բոլորի համար։ Նույն ՀՀԿ-ն զգում է, որ պետք է որաշակի փոփոխություններ արվեն»։
Արամ Նավասարդյանի դիտարկմամբ՝ Արմեն Սարգսյանը չի կարող իր վարկանիշով ստվերել Կարեն Կարապետյանին և ինչու չէ նաև Սերժ Սարգսյանին, քանի որ բոլորովին տարբեր աշխատանքներ են անելու, այլ հարց է, որ իշխանությունը ցանկություն ունի, ինչու չէ՝ ինքնամաքրվելու։
Մանրամասները՝ տեսանյութում։