Պետական եկամուտների կոմիտեի կողմից 2017 թվականին պետա¬կան բյուջե հաշվեգրված հարկա¬յին եկամուտ¬¬ները կազմել են 1 տրիլիոն 201.6 մլրդ դրամ՝ ներառյալ ԱԱՀ-ի վերադարձի գումար¬ները: 2017թ.
պետական բյուջեով նախատեսված էր 1 տրիլիոն 135 մլրդ դրամ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
2017թ.-ի փաստացի ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամա¬նա¬¬կաշրջանի համեմատ ավելի է 124,7 մլրդ դրամով կամ 11.6 %-ով: 883,8 մլրդ դրամն ապահովվել է հարկային մարմինների, իսկ 317,8 մլրդ դրամը` մաքսային մարմինների կողմից, այսինքն՝ հարկային մասով աճը կազմել է 64,6 մլրդ դրամ կամ 7.9 %, իսկ մաքսային մասով` 60 մլրդ դրամ կամ 23.3 %: Առանց ԱԱՀ-ի վերադարձի գումարների հարկային եկամուտները կազմել են 1 տրիլիոն 155 միլիարդ դրամ, այդ պարագայում նախորդ տարվա նույն ժամանա¬կաշրջանի համեմատ պետական բյուջեի եկամուտների աճը կազմում է 78,7 մլրդ դրամ կամ 7.3 %: