ՀՀ կառավարությունում դեռ պետք է վերլուծեն Հայաստանում գնաճի պատճառները, նոր հետևություններ՝ ըստ այդմ նաեւ քայլեր անեն: Այդ մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
Լրագրողներից մեկը հետաքրքրվեց`ի՞նչ խորհուրդ կտա նախարարը, ինչպե՞ս ապրեն պաշտոնապես հրապարակված 30 տոկոս աղքատները: Նախարարն ասաց, որ աղքատության դեմ պայքարի լավագույն միջոցը տնտեսության զարգացումն է: Այդ մասին իր թեզն ինքը տարբեր առիթներով հրապարակել է: Տարբերակներից մեկն էլ աղքատների համար աշխատատեղերի ստեղծումն է: