Saturday, 20 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Սենսացիոն գործարք․ «Ապ ջան, հաջող, քեզ շատ կկարոտեմ»

Եվրոպական և մասնավորապես բրիտանական ֆուտբոլում իրականություն դարձավ ամենասպասված և նշանակալի տրանսֆերներից մեկը: Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխվեց «Արսենալ»: Լոնդոնյան թիմի չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսն էլ այսուհետ կկրի «Յունայթեդի» մարզաշապիկը: Երկրպագուները հույս ունեն Մխիթարյանին խաղադաշտում տեսնել արդեն վաղը՝ Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում՝ «Չելսիի» դեմ սկզբունքային մրցավեճում:

«Երազանքս իրականություն դարձավ և երջանիկ ուրախ եմ, որ ավարտեցինք այս գործարքը: Կանեմ առավելագույնն իմ նոր ակումբի համար, որպեսզի կերտենք պատմություն: Ինձ միշտ դուր է եկել «Արսենալի» խաղը: Դուր է եկել Արսեն Վենգերի մարտավարությունն ու նրա աշխատանքը երիտասարդ ֆուտբոլիստների հետ: Ժամանակին ուղղակի հիանում էի Թիերի Անրիի խաղով: Կարծում եմ հենց դա էր պատճառը, որ երկրպագում էի լոնդոնյան թիմին: Անրին շատ գոլեր էր խփում՝ միևնույն ժամանակ խաղալով թիմային ֆուտբոլ: Նա թիմի հերոսն էր :«Արսենալի» այն երկրպագուները, որոնք շատ բան չգիտեն իմ մասին, հուսով եմ, որ կարծիք կկազմեն դաշտում իմ խաղը տեսնելուց հետո: Որևէ նախասիրություն չունեմ դիրքիս վերաբերյալ: Սիրում եմ տեղաշարժվել դաշտում, փնտրել ազատ գոտիներ: Ինչ վերաբերվում է նոր թիմակիցներիս, ապա ցանկանում եմ խաղալ բոլորի հետ և սկսել մարզումները որքան հնարավոր է շուտ»,- պայմանագիրը կնքելուց հետո ասել էր Մխիթարյանը՝ «Արսենալի» պաշտոնական կայքի թղթակցի հետ զրույցում:

Այսօր շատ են քննարկումները Մխիթարյանի տրանսֆերի վերաբերյալ: Ոմանք հայ ֆուտբոլիստի Լոնդոն տեղափոխվելը որակում են նահանջ, ոմանք՝ լուրջ ձեռքբերում: «Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը «Արսենալ» սենսացիոն է: Ես հայ ֆուտբոլիստի մեծ երկրպագուն եմ և նրա խաղին հետևում էի դեռ այն ժամանակ երբ խաղում էր Դորտմունդում:«Բորուսիայում» Մխիթարյանը շատ գոլեր էր խփում և ճանաչվեց մրցաշրջանի լավագույն խաղացող:Իրականում շատ դժվար է Մխիթարյանի մակարդակի ֆուտբոլիստ գտնել հունվարին: Կարող եմ ասել, որ Մխիթարյանը Պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստներից է»,- հայտարարել էր «Արսենալի» նախկին ֆուտբոլիստ Փոլ Մերսոնը: Վերջինս այս հայտարարությունը առիթ է հանդիսացել, որ բրիտանացի լրագրողները Մխիթարյանի տրանսֆերը որակեն սենսացիոն: Այսօր «Մանչեսթեր Յունայթեդի» շատ ֆուտբոլիստներ իրենց միկրոբլոգերում հաջողություն են մաղթել հայ ֆուտբոլիստին:

Ուշագրավ է, որ հրապարակումներ կատարած «Յունայթեդի» ֆուտբոլիստների զգալի մասը Մխիթարյանին անվանել են եղբայր: «My bro good luck. I will miss you»,-գրել է «Յունայթեդի» հարձակման առաջատար Ռոմելու Լուկակուն: Վերջինի այս գրառումը սոցցանցերի հայ օգտատերերի կողմից այս կերպ է թարգմանվել․ «Ապ ջան հաջող, քեզ շատ կկարոտեմ»: «Արսենալի» խաղացող Հեկտոր Բելյերինն էլ իր միկրոբլոգում բարի գալուստ է մաղթել Մխիթարյանին. «Բարի գալուստ քո նոր տուն»,- գրել է Բելյերինը:

Մխիթարյանի վերաբերյալ սոցցանցերում զետեղված գրառումները վկայում են, որ մեծ վարպետ լինելուց բացի մեր հավաքականի ավագը նաև խիստ դրական կերպար է:Այսօր դժվար է գտնել մի ֆուտբոլիստի, որը կհայտարարի, որ խաղային դիրքի առումով նախասիրություն չունի: Նման հայտարարություն իրեն կարող են թույլ տալ այն ֆուտբոլիստները, որոնք պատրաստ են թիմին օգուտ տալ խաղային գրեթե բոլոր դիրքերում:

Բնական է, որ Մխիթարյանին շատ ավելի հաճելի է խաղալ հարձակման գծում, բայց «Արսենալ» տեղափոխվելուն պես մեր ֆուտբոլիստը պատրաստակամություն հայտնեց խաղադաշտում կատարել ծանր և դժվար աշխատանք: «Մխիթարյանն ունիվերսալ ֆուտբոլիստ է: Նա գոլային պահեր ստեղծելուց բացի միևնույն ժաամանակ լավ պաշտպանվում, կարողանում է տարածություններ հաղթահարել: Խաղադաշտում նա ներդնում է ողջ ներուժը: Վստահաբար կարող եմ ասել, որ Մխիթարյանը այն ֆուտբոլիստն է, որն ունի պրոֆեսիոնալին հատուկ հնարավոր բոլոր դրական որակները: Տևական ժամանակ հետևելով Մխիթարյանին կարող եմ ասել, որ նա ավելի արդյունավետ է խաղում եզրերում կամ կիսապաշտպանության կենտրոնում: Հենրիխը կարող է Օզիլի հետ խաղալ որպես փլեյմեյքեր, ուստի նրա տեղափոխությունը լավ քայլ էր:Հնարավոր է, որ Մխիթարյանն այնքան էլ հաճախ չի դառնում գոլի հեղինակ, սակայն նա բարելավել է այդ ցուցանիշը: Եթե դիտեք կարիերայի ընթացքում նրա խփած գոլերի թիվը, ապա դա բավականին տպավորիչ է»,- հայտարարել է Արսեն Վենգերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում