Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին Լոզանում հանդիպում է անցկացրել Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախի հետ, հայտնում է «Գրուզիա Օնլայնը»։
Կվիրիկաշվիլիի խոսքով՝ Բախի հետ տեղի է ունեցել շատ հետաքրքիր հանդիպում։
«Մենք քննարկել ենք Վրաստանում ձմեռային մարզաձևերի և ձմեռնային առողջավայրերի զարգացման հեռանկարները։ Որոշվել է, որ մոտ ապագայում Վրաստան կժամանի միջազգային փորձագետների խումբ, որը մեզ հետ կքննարկի զարգացման հեռանկարները։ Վերջնական նպատակը Վրաստանում ձմեռային մարզական Օլիմպիադայի անցկացումն է: Դրա համար մեզ հարկավոր է ռազմավարություն, զարգացման պլան, և այդ խումբը Վրաստան կժամանի հենց այդ պլանի ստեղծման համար։ Մենք կարծում ենք, որ դրել ենք շատ հետաքրքիր աշխատանքի սկիզբ։ Հուսով ենք, որ փորձագետների խմբի հետ կստեղծենք շատ հավակնոտ պլան, և արդեն կունենանք գործողությունների ամենամյա պլան»,-ասել է Գեորգի Կվիրիկաշվիլին։