Ավստրալացի ձկնորսները պատահաբար հանդիպել են 6 մետրանոց սպիտակ շնաձկան։ Այս մասին հայտնում է Mail Online-ը։
Երեք ընկերներ ձկնորսության էին դուրս եկել նավակով Ադելաիդա քաղաքի ափից 6 կմ հեռու։ Ձկներին իրենց կողմը գրավելու համար նրանք շուրջբոլորը գարի են լցրել, սակայն, ի զարմանս նրանց, կերի ուղղությամբ լողացել են ոչ թե ձկները, այլ վիթխարի, 6 մետրանոց սպիտակ շնաձուկ։
Ձկնորսների խոսքով՝ ծովային գիշատիչը եղել է իրենց նավակի չափսերի։ Բարեբախտաբար, շնաձուկը նրանց վրա չի հարձակվել։
Շնաձկան հետ բախումը չի նվազեցրել երեք ընկերների որսորդական մոլուցքը։ Հաջորդ օրը նրանք նույն վայր են ուղևորվել ձուկ բռնելու։