Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Սերժ Սարգսյանը թաքցրե՞լ, թե՞  կորցրել է վահանակը

Սերժ Սարգսյանի հունվարի 10-ի հայտնի խորհրդակցությունից անցել է մոտ երկու շաբաթ, սակայն գնաճի հակազդման փոխարեն, քաղաքացիները տեսնում են գնաճի նոր դրսևորումներ, արդեն թանկացած բենզինի ու դիզվառելիքի նոր թանկացում, պահպանվում են նաև առաջիկա ամիսներին գների նոր աճի ռիսկերը: Այլ կերպ ասած, իրականությունը բոլորովին այլ է, քան Սերժ Սարգսյանի խորհրդակցության բովանդակությունն ու հայտարարված նպատակը: Դա իհարկե առաջին անգամ չէ, սովորաբար Սերժ Սարգսյանի խորհրդակցություններն ու Հայաստանի իրական կյանքը էապես տարբեր են, սակայն ներկայումս իրավիճակը ունի առանձնահատկություններ, քանի որ Սարգսյանը գործնականում հրապարակային պատասխանատվություն է ստանձնել գնաճը չեզոքացնելու համար, ինչը առայժմ չի ստացվում:

Դա նշանակում է, որ Սերժ Սարգսյանը կամ կորցրել է իրավիճակի կառավարումը, կորցրել է կառավարման վահանակը, կամ թաքցրել է այն, նախապատրաստելով որևէ անսպասելի որոշում կամ «ձիով քայլ»: Բանն այն է, որ ներկայումս , ներիշխանական խոշոր վերադասավորումների, ըստ էության իշխանության ձևավորման բարդ գործընթացի ֆոնին՝ որն ուղեկցվում է ներքին ռեսուրսների լրջագույն սղման և արտաքին մարտահրավերների բավականին բարձր մթնոլորտային ճնշման իրողությամբ, իշխանությունը, իշխող համակարգը դառնում է գնաճի պատանդը:

Մի կողմից հենց համակարգն է գնաճի աղբյուր, այսինքն հենց իշխանության ձեռքին են այն բոլոր բիզնեսները, տնտեսական ոլորտները, որտեղ առկա են մենաշնորհներ, քվոտավորում, գնագոյացման ստվերային մեխանիզմներ, մյուս կողմից սակայն իշխանությունը դարձել է հենց այդ իրողության պատանդը: Պատանդ այն իմաստով, որ այդ իրողությունը առաջացնում է լրջագույն խնդիրներ սոցիալ-տնտեսական իրավիճակի լարման տեսանկյունից, սակայն իշխանությունը չի էլ կարող հրաժարվել այդ խնդիրների խորքային պատճառներից, քանի որ այդ պատճառները ուղիղ կապի մեջ են իշխանության թե ձևավորման, թե կենսագործունեության հենքի հետ, այսինքն այն ճյուղն են, որի վրա նստած է իշխող համակարգը:

Այդ իրավիճակը կառավարելը չափազանց բարդ է, որովհետև գնաճը նվազեցնելուն ուղղված գործուն քայլերը այդ դեպքում նշանակում են իշխանության բեռի ավելացում, հետևաբար նաև ավելացնում այն ծանրության, որ նստած է ճյուղի վրա: Այդպիսով, ստեղծվում է իրապես հակասական ու բարդ մի դրություն՝ իշխանության բեռը ավելանում է, իսկ ճյուղը, որի վրա նստած է այդ իշխանությունը, ոչ միայն չի ամրանում, այլ ավելի ու ավելի է ճոճվում: Սերժ Սարգսյանը, որը գործնականում իր նախագահության տասնամյակի ընթացքում առաջնորդվում էր առավելապես կարճաժամկետ ու իրավիճակային լուծումների միջոցով իրավիճակը կառավարելու մարտավարությամբ, ներկայիս հարցում չի գտնում հենց այդ՝ կարճաժամկետ լուծումը, կամ չի գնում դրան, խորապես պատկերացնելով խնդրի խորքային լրջությունը:

Սարգսյանն այդ իրավիճակում փորձում է ձևավորել այն այսպես ասած սավանը, որը պետք է ձգվի ճյուղի տակ՝ որպեսզի այն կոտրվելու դեպքում իշխանությունն ընկնի այդ սավանի վրա: Այդ պատճառով է նաև Սարգսյանը ձևավորում բազմակենտրոն իշխանական համակարգ, որպեսզի այդ կենտրոններից կամ սյուներից ձգվի սավանը, քանի որ մեկ հոգով այն պահելն այլևս դարձել է անհնար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում