Ֆրանսիան մեծ հավանականությամբ դուրս կգա Իրանի հարցով միջուկային գործարքից, հենց այդպիսի քայլի գնա ԱՄՆ-ը։ Այս մասին «Իզվեստիա»-ին ասել է ռուսական դիվանագիտական շրջանակների աղբյուրը։ Տեղեկությունը հաստատել են ֆրանսական դիվանագիտական շրջանակների երկու զրուցակիցներ։
«Հենց ֆրանսիացիներից կարող է սկսվել դոմինոյի էֆեկտը։ Մեծ Բրիտանիան նույնպես հետևում է իրադրության զարգացմանը, սակայն այդ հարցով անցկացնում ավելի ինքնուրույն քաղաքականություն»,-ասել է պարբերականի զրուցակիցը՝ նշելով, որ Գերմանիան գործարքով զբաղվելու ժամանակ չունի, քանի որ նրա ղեկավարությունը զբաղված է ներքին խնդիրներով՝ կապված կոալիցիայի ձևավորման հետ։
Ֆրանսիայի ԱԳՆ-ում նշել են, որ Փարիզում նկատի են առել ԱՄՆ նախագահի հայտարարությունն ու Իրանի դեմ պատժամիջոցների սառեցումը երկարացնելու նրա որոշումը և կհամակարգեն այդ հարցը եվրոպացի գործընկերների հետ։
Նշվում է, որ 120 օրվա ընթացքում (այդքան է գործում ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների սառեցումը) համաձայնագրի այլ մասնակիցները պետք է համոզեն Վաշինգտոնին չփոխել գործարքի պայմանները։ Ինչպես նշել է պարբերականի աղբյուրը ՌԴ ԱԳՆ-ում, «Մոսկվան կանի ամեն ինչ՝ թույլ չտալու պայմանավորվածությունների խափանում, որոնց հանգել են ավելի քան 10 տարում»։