«Վրաստանի բանկի» մասնաճյուղի զինված կողոպուտ Է կատարվել Քութայիսում:
Ինչպես հայտնել են վրացական ԶԼՄ-ները, հունվարի 22-ի երեկոյան Տաբուկաշվիլի փողոցում գտնվող բանկի մասնաճյուղ Է ներխուժել զինված հանցագործը, որը կրակել Է շենքում գտնվող տղամարդու վրա եւ հափշտակել բանկի փողերը: Տուժածին տեղափոխել են հիվանդանոց եւ վիրահատել:
Վրաստանի ՆԳ նախարարությունում լրագրողներին հայտարարել են, որ միջոցներ են ձեռնարկվում գտնելու հանցագործին: Ընդ որում գերատեսչությունում չեն ճշտել հափշտակված գումարի չափը:
«Ինտերֆաքս»-ը հիշեցնում Է, որ 2017 թվականի դեկտեմբերին Թբիլիսիում «Վրաստանի բանկի» մասնաճյուղերի մի ամբողջ շարք կողոպուտներ են տեղի ունեցել: