Thursday, 25 04 2024
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի

Պետք չէ պայքարել գնաճի դեմ, գնաճն ավելի է կատաղում

Մինչ նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է հրավիրում և տնտեսական ոլորտի պատասխանատուներին հանձնարարում է ուսումնասիրել վառելիքի շուկայում տեղի ունեցող գնաճի պատճառները և դրանք մեղմելու մեթոդներ գտնել, իսկ խորհրդարանի ՀՀԿ-ական խմբակցությունը նույն խնդրի վերաբելյալ խորհրդարանական լսումներ է պատրաստվում կազմակերպել, Հայաստանում բենզինի և դիզվառելիքի գները նոր տարվա մեջ բարձրացան երկրորդ անգամ՝ ևս 10 դրամով: Եթե նախորդ բարձրացումը բացատրվում էր ակցիզային հարկի դրույքաչափի բարձրացմամբ, ապա այս նոր թանկացումը, կարծես թե, որևէ օբյեկտիվ հիմք չունի: Հայաստանում բենզին ներկրող ընկերությունների ներկայացուցիչները ընդհանրապես չեն ցանկանում որևէ պաշտոնական բացատրություն տալ գների բարձրացման թեմայով: CPS ընկերության տնօրենի օգնականը լսելով որ մեր հարցը վերաբերում է վառելիքի գների թանկացմանը, միանգամից հայտարարեց, որ տնօրենը տեղում չի: Մեզ մնում է ինքնուրույն հասկանալ, թե ինչու են գները բարձրանում և դեռ որքան:

Ըստ ռուսաստանյան autotraveler.ru կայքի, որը շատ մանրամասն մոնիթորինգի է ենթարկում տարբեր երկրներում բենզինի գները, Ռուսաստանում մեկ տարվա ընթացքում բենզինի գները ոչ միայն չեն աճել, այլ ընդհակառակը՝ նվազել են: Ճիշտ է, ռուսական ռուբլով արտահայտված դրանք աճել են 2․75 ռուբլով կամ գրեթե 22 դրամով АИ 92 բենզինի համար, բայց եվրոյով արտահայտված՝ 1․25տոկոսով գները իջել են:

Դիզվառելիքի դեպքում գնանկումն ավելի մեծ է՝ մոտ 2 տոկոս (https://autotraveler.ru/russia/dinamika-izmenenija-cen-na-benzin-v-rossii.html#.WmYYKa5l-Uk): Ինչու ենք բերում Ռուսաստանի օրինակը, որովհետև Հայաստանը բենզին է ներկրում հիմնականում Ռուսաստանից, և Հայաստանում գնագոյացումը կապում են Ռուսաստանի հետ:

Հայաստանում բենզինի գնի աճը թե՛ եվրոյով, թե՛ հայկական դրամով եղել է աննախադեպ: Այսպես, առանց վերջին թանկացման, Հայաստանում բենզինի գինը մեկ տարում աճել է 100 դրամով, կամ 30․3 տոկոսով, իսկ եվրոյով թանկացումը կազմել է մոտ 9 եվրոցենտ կամ 14 տոկոս: Վարչապետ Կարեն Կարապետյանի համար ասենք, որ հարևան Վրաստանում բենզինը մեկ տարվա ընթացքում թանկացել է ընդամենը 3․4 եվրոցենտով, իսկ ազգային արժույթով՝ 13 տոկոսով:

Ինչպես կարող է Ռուսաստանում բենզինը եվրոյով էժանանալ, իսկ Հայաստանում 14 տոկոսով թանկանալ: Կամ ինչով բացատրել գների նման աննախադեպ աճը Հայաստանում: Վառելիքի շուկայի հետ կապ ունեցողները սրա հետ կապված իրենց բացատրությունն ունեն: Ե՛վ Ռուսաստանում, և՛ Վրաստանում վառելիքի շուկան մրցակցային է, և այնտեղ կան իսկապես իրարից կախում չունեցող և իրար հետ մրցող ընկերություններ: Այդ մրցակցությունը թույլ չի տալիս, որ որևէ ընկերություն գերշահույթ ստանա, սահմանելով անտրամաբանական թանկ գին: Հայաստանում շուկան մենաշնորհային է, և գները կարգավորում է ոչ թե շուկան, այլ իշխանությունը՝ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով: Մեկ տարի առաջ Հայաստանում նախընտրական վիճակ էր և իշխանությունը իջեցնում էր վառելիքի գները դրական ֆոն ստեղծելու համար: Հիմա այլևս նման խնդիր չկա, և իշխանությունը սահմանում է այն գինը, որը նպատակահարմար է գտնում:

Ինչ վերաբերում է վերջին օրերի թանկացմանը, ապա դա կախված է բենզին վաճառող ընկերությունների կողմից իրենց եկամտի մարժան պահելու ցանկության հետ: Մեր զրուցակիցն այդ ամենը բացատրում է այսպես. «Մի պահ պատկերացրեք, որ բենզինի մանրածախ վաճառողները իրենց եկամտաբերությունը սահմանել են 15 տոկոս, երբ բենզինը էժան է, այդ 15 տոկոսի դրամային արտահայտությունն ավելի փոքր թիվ է կազմում, բայց երբ իշխանությունը բարձրացնում է ակցիզային հարկը, և բենզինի կամ դիզվառելիքի գինը բարձրանում է, ավելանում է նաև այդ 15 տոկոսի դրամային արտահայտությունը, որը մտած է բենզինի գնի մեջ: Իսկ թե ինչու նրանք այդ 10 դրամը չբարձրացրեցին հենց հունվարի 1-ից, այլ սպասեցին 20 օր, նույնպես քաղաքական որոշման արդյունք է: Քանի որ բենզին վաճառողները սերտորեն կապված են իշխանության հետ, որոշվել է թանկացումը անել աստիճանաբար, որպեսզի սպառողը համակերպվի գներին: Բացի այդ, եթե մեկ շաբաթ առաջ վարչապետը պնդում էր, որ Հայաստանում վառելիքի գներն ավելի էժան են քան Վրաստանում, չնայած դա ամենևին էլ այդպես չէ, ապա այժմ հայաստանյան գներն ավելի թանկացան Վրաստանի համեմատ, և նման պնդումն ավելի անհեթեթ կհնչեր»:

Որքան էլ տխուր լինի, սակայն փորձագետները պնդում են, որ ապրիլից հետո, երբ իշխանության մեջ դերաբաշխումը վերջնականապես կավարտվի, Հայաստանում նոր գնաճ տեղի կունենա: Հայաստանում վառելիքի գները անհամեմատ ցածր են միջին եվրոպականից, և եթե Հայաստանում գին սահմանելիս առաջնորդվում են պարզ համեմատություններով, ապա կարող են հանգիստ սահմանել կրկնակի անգամ ավելի բարձր գին: Օրինակ՝ Հունաստանում բենզինը արժե 1․55 եվրո կամ մոտ 900 դրամ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում