Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Սերժ Սարգսյանը կկապի՞ Հայաստանի աչքերը, թե՝ ոչ

Սերժ Սարգսյանի անփոխարինելիության մասին հայտարարությունները, որ հնչում են արդեն ամիսներ շարունակ, ՀՀԿ որոշ ներկայացուցիչների, նաև մի շարք այլ ոլորտների, այսպես ասած, մտավորականության ներկայացուցիչների շուրթերից, իրականում այլ բան չեն, քան սպառնալիք Հայաստանի ազգային անվտանգությանը: Ընդ որում՝ այստեղ խնդիրն ամենևին Սերժ Սարգսյանը չէ, այլ հենց անփոխարինելիության հանգամանքը:

Այսինքն՝ եթե անգամ հայտարարվեր, թե անփոխարինելի է Կարեն Կարապետյանը, կամ անփոխարինելի է Արմեն Սարգսյանը, Վիգեն Սարգսյանը, կամ Պողոս Պետրոսյանը, կամ Պետրոս Պողոսյանը, միևնույն է՝ գործ էինք ունենալու ազգային անվտանգության, պետական անվտանգության սպառնալիքի հետ: Խոսել Հայաստանում որևէ մեկի անփոխարինելիության մասին, գործնականում նշանակում է մատնանշել Հայաստանի գլխավոր թիրախը, ինչպես ասենք պատերազմի ժամանակ հակառակորդին մատնացույց անել հրամանատարական շտաբը կամ հակառակորդին փոխանցել հետախուզական ջոկատի կոորդինատները:

Ինչպե՞ս վարվել պետության հետ, որը կախված է, այսպես ասած, մեկից՝ ինչ անուն-ազգանուն էլ ունենա այդ մեկը: Այստեղ թերևս առանձնապես մեծ երևակայություն պետք չէ պատկերացնելու համար, թե ինչպես է հնարավոր աշխատել Հայաստանը առավելագույնս խոցելի դարձնելու կամ պարզապես խոցելու համար՝ պետք է գտնել այդ մեկի թույլ տեղը, քանի որ արդեն իսկ պարզ է, որ այդ մեկը Հայաստանի թույլ տեղն է: Ու բացարձակապես կապ չունի՝ այդ մեկը լեգիտիմ է, թե ոչ:

Իսկ երբ պետությունը գտնվում է բարդ տարածաշրջանում, բարդ տնտեսաքաղաքական խնդիրներով ու շուրջը բառի բուն իմաստով փոթորկվող աշխարհով, երբ սուբյեկտների վարքագիծը բացարձակապես անկանխատեսելի է, իսկ ռազմուժի որևէ կիրառում դարձել է գործնականում անկասելի, անվտանգությունը մեկից կախելն այլ բան չէ, քան պարզապես բացել Հայաստանի թիկունքը:

Այս տեսանկյունից, Սերժ Սարգսյանի հայտարարությունները, թե այլևս անձը չէ որոշողը, այլ ինստիտուտները, կառույցները, քաղաքական ուժերը, Հայաստանի ռազմավարական անվտանգության տեսանկյունից շատ ավելի ադեկվատ են, քան նրա անփոխարինելիության մասին չարյաց փոքրագույն դեպքում քնարական, իսկ վատագույն դեպքում՝ մորթապաշտական զեղումները, որոնք կարող են Հայաստանի վրա շատ թանկ արժենալ:

Իհարկե, այս ամենում առանցքային է դառնում հարցը, թե Սերժ Սարգսյանն ինքը խոսքի և գործի արանքում որտեղ է: Նա, իհարկե, մարտավարական նկատառումներից ելնելով կարող է չկանխարգելել իր անփոխարինելիության մասին հայտարարություններն ու պնդումները, տվյալ պարագայում դրանք էական չեն լինի, եթե Սարգսյանը գործնականում իրականություն դարձնի Հայաստանում բազմաշերտ և բազմակենտրոն կառավարման համակարգի, հակակշիռների և այսպես ասած՝ դիվերսիֆիկացիայի վրա խարսխված համակարգի ձևավորումը: Հակառակ դեպքում, ապրիլից հետո Հայաստանը կարող է հայտնվել աչքերը կապած ականապատ դաշտում հայտնվածի կարգավիճակում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում