Շախմատի Հայաստանի տղամարդկանց 78-րդ առաջնության չեմպիոնը 18-ամյա Հայկ Մարտիրոսյանն է: Վերջին վճռորոշ տուրում Մարտիրոսյանը սպիտակ խաղաքարերով հաղթեց փորձառու Ռոբերտ Հովհաննիսյանին: Մարտիրոսյանը 10 հնարավորից վաստակեց 7 միավոր:
Երկրորդ տեղում Ռոբերտ Հովհաննիսյանն է, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Արման Փաշիկյանը:
Նշենք, որ Հայկ Մարտիրոսյանը կհամալրի Հայաստանի ազգային հավաքականը: