Thursday, 28 03 2024
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ

18.7% գործազրկություն. թույլատրելի շեմը գերազանցված է մոտ 12%-ային կետով

Գների աճ, տնտեսական աճ և գործազրկության մակարդակ. սրանք տնտեսության այն երեք գլխավոր առանցքներն են, որոնք իրենց շուրջ են պտտեցնում ոչ միայն տնտեսական քաղաքականությունն ու տնտեսագիտական ողջ միտքը, այլև ունակ են հեղափոխություններ ու պայթյուններ առաջացնել ուզածդ հասարակությունում, միայն թե ոչ մեր հասարակությունում:
Գների ու տնտեսական աճի վերաբերյալ հայրենական մամուլում հրապարակումների պակաս չի զգացվում, բայց գործազրկության մակարդակի կարևորությունը կարծես թե ամբողջությամբ չի գիտակցվում: Պաշտոնապես գրանցված գործազրկության մակարդակը Հայաստանում շատ կայուն է և տատանվում է 6-7%-ի շրջանակներում: Սակայն ժամանակ առ ժամանակ ԱՎԾ-ն այս կամ այն միջազգային կազմակերպության օժանդակությամբ տարբեր տիպի հետազոտություններ է անցկացնում աշխատանքի շուկայի վերաբերյալ: Արդյունքում` գործազրկության վերաբերյալ այդ հետազոտությունների տվյալները մեծապես տարբերվում են պաշտոնապես գրանցված գործազրկության մակարդակից:
Երեկ տեղի ունեցավ նմանատիպ մի հետազոտության շնորհանդես: Հետազոտությունը կոչվում է «Ոչ ֆորմալ հատվածը և ոչ ֆորմալ զբաղվածությունը Հայաստանում», որն իրականացվել է ողջ 2009թ. ընթացքում` ընդգրկելով ինչպես Երևանը, այնպես էլ բոլոր մարզերը: Ըստ այդ հետազոտության` 2009թ. Հայաստանում գործազրկության մակարդակը կազմել է 18.7%` նախորդ տարվա (2008թ.) նկատմամբ աճելով 2.3%-ային կետով: Ընդ որում, շեշտենք, որ հետազոտությունում հաշվի է առնված նաև թաքնված կամ չգրանցված աշխատողների թիվը, այսինքն` այս 18.7% գործազուրկները իսկապես չեն աշխատում, թեև աշխատելու ցանկություն ունեն: Պաշտոնապես գրանցված գործազրկության մակարդակի և գործազրկության այս մակարդակի միջև եղած մեծ տարբերությունը ունի իր բացատրությունը: Բանն այն է, որ պաշտոնապես գրանցված այդ 7-8% գործազուրկներն այն մարդիկ են, որոնք գրանցվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «ՀՀ զբաղվածության պետական ծառայություն» գործակալությունում և ստանում գործազուրկի կարգավիճակ: Բայց ակնհայտ է, որ շատ հայաստանցիներ չեն գրանցվում այդ գործակալությունում, թեև աշխատանք չունեն ու պատրաստ են անմիջապես անցնել աշխատանքի: ՀՀ սոցիալ-տնտեսական իրավիճակի վերաբերյալ ԱՎԾ-ի պարբերական զեկույցներում այս կատեգորիայի մարդիկ հաշվի չեն առնվում: Հենց դրանով է պայմանավորված հատուկ հետազոտությունների անհրաժեշտությունը: Սակայն հետաքրքրականն այն է, որ հենց այս հատուկ հետազոտությունների արդյունքներն էլ միմյանցից զգալիորեն տարբերվում են` կախված այն հանգամանքից, թե հետազոտության ինչ մեթոդներ են կիրառվում: Այսպես, ոչ ֆորմալ հատվածի և ոչ ֆորմալ զբաղվածության վերաբերյալ 2008թ. և 2009թ. հետազոտություններում միանգամայն տարբեր մեթոդաբանություններ են կիրառվել: Արդյունքում, եթե 2008թ. հետազոտության համաձայն` գործազրկության մակարդակը կազմել է 23.2%, ապա նույն արդյունքները 2009թ. մեթոդաբանությամբ «վերագնահատելիս» կստացվի, որ 2008-ին գործազրկությունը Հայաստանում եղել է 16.4%: Մեկ ուրիշ մեթոդաբանությամբ իրականացվող մեկ այլ հետազոտությունում, որը կոչվում է «Տնային տնտեսությունների կենսամակարդակի ամբողջացված հետազոտություն», գործազրկության պահային ցուցանիշ է ստացվել (2008թ. համար) 28.6%-ը: Այս խառնաշփոթի մեջ մեկ բան, այնուամենայնիվ, հստակ է: Պաշտոնապես գրանցված գործազրկության մակարդակը, որը շատ հաճախ մեջբերում են ինչպես տնտեսական նախարարությունների ներկայացուցիչները, այնպես էլ նույնիսկ վարչապետը, իրականությունից չափազանց հեռու է:
Իսկ որքա՞ն պետք է լինի գործազրկության մակարդակը երկրում, որ համարվի նորմալ և անհանգստանալու պատճառ չդառնա: Սովորաբար թույլատրելի է համարվում գործազրկության, այսպես կոչված, բնական մակարդակը, որը տարբեր երկրների համար տատանվում է 3-5%-ի սահմաններում: Տնտեսական ճգնաժամերի ժամանակ գործազրկության մակարդակը մեծանում է` հասնելով 10-15%-ի: Իսկ 7%-ից բարձր մակարդակը արդեն իսկ համարվում է անթույլատրելի և տնտեսական անվտանգությանը սպառնացող: Այնպես որ, Հայաստանում իսկապես գործազրկության մակարդակը չափազանց մեծ է: Եթե նման մակարդակի գործազրկություն լիներ որևէ նորմալ պետությունում, ապա այդ պետությունը հեղափոխություններից ու սոցիալական պայթյուններից խույս չէր տա: Սակայն հայերս, ինչպես հայտնի է, չափից ավելի հարմարվող ենք: Մենք դիմանում ենք ամեն մի փորձության` սկսած եղեռնից ու սովից, վերջացրած ծայրաստիճան աղքատությամբ, սոցիալական բևեռացվածությամբ: Այնպես որ, գործազրկության աներևակայելի բարձր մակարդակը մեզ համար սովորական բան է դարձել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում