Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Ում «կռիշն» է ԱԱԾ պաշտոնյա Չեխիայի Գևորը, և ինչ է իրականում կատարվում ԱԱԾ-ում

«Առաջին լրատվական»-ը օրերս անդրադարձել էր Ազգային անվտանգության ծառայության Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնի պետ Կարեն Ջավահիրյանի մոր ու քրոջ «քաջագործություններին»։ Մասնավորապես գրել էինք, որ նրանք օգտագործելով տասնյակ գորիսեցիների անձնական տվյալները՝ առանց նրանց իմացության և համաձայնության գորիսեցիներին ձևակերպել էին որպես երաշխավորներ և «Կամուրջ» վարկային կազմակերպությունից հազարավոր դոլարների վարկեր էին ստացել, և, չմարելով վարկերը, քաղաքացիները շատ անսպասելի հայտնաբերել էին, որ իրենց բնակարանը, այլ գույք հայտնվել է կալանքի տակ, և իրենց վրա պարտավորություն է դրվել մարել ուրիշի վարկը։

Մեր այս հրապարակումը մեծ արձագանք գտավ։ Տուժած գորիսեցիները միաբերան պնդում էին, որ այս հանցագործությունը չէր կարող կատարվել առանց Կարեն Ջավահիրյանի իմացության։ Պնդում էին, որ նրա մայրն ու քույրը որքան էլ համարձակ լինեին, նրանք երբեք առանց իրենց որդու և եղբոր համաձայնության չէին կարող գնալ նման մասշտաբի հանցագործության։ Իսկ Կարեն Ջավահիրյանը կարող էր իր հարազատներին տալ հանցագործություններ կատարելու լայն ազատություն, քանի որ շատ ամուր թիկունք ունի։ Նրա թիկունքը ԱԱԾ Սյունիքի մարզային վարչության պետն է՝ Գևորգ Ներսիսյանը, որը, որքան էլ զավեշտալի է, լինելով ԱԱԾ պաշտոնյա, մականունավոր է և հայտնի է Չեխիայի Գևոր անունով։ Նա Կարեն Ջավահիրյանի քավորն է։

Ամենահետաքրքիրն այն է, թե ինչպես է Գևորգ Ներսիսյանը վաստակել իր Չեխիայի Գևոր մականունը։ Նա մինչ Սյունիքի մարզ տեղափոխվելը ԱԱԾ հակահետախուզության գլխավոր վարչությունում բաժնի պետ է եղել և սպասարկել է տուրիզմը։ Այդ ընթացքում նա Չեխիայի դեսպանատան միջոցով կազմակերպել է Հայաստանից մարդկանց արտահոսք։ Այսինքն՝ Հայաստանից մեկնել ցանկացողների համար ԱԱԾ պաշտոնյան փաստաթղթեր է «դասավորել», որի արդյունքում տուրիստական գործակալությունների շրջանում ձեռք է բերել Չեխիայի Գևոր մականունը։ ԱԱԾ-ական Չեխիայի Գևորը մեծ սեր ունի նաև ալկոհոլի հետ։

Մեր աղբյուրները նշում են, որ Չեխիայի Գևորի սանիկը՝ Կարեն Ջավահիրյանը, ոչնչով չի զիջում իր քավորին և ոչ մի քայլ չի կատարում առանց նրա հետ խորհրդակցելու։ Եվ որքան էլ զարմանալի է, այս երկու անձնավորությունները դեռ շարունակում են պաշտոնավարել ԱԱԾ-ում։

Ավելին, մեզ հասած տեղեկություններով՝ ԱԱԾ նախկին ղեկավար Գորիկ Հակոբյանից հետո, երբ նշանակվեց ԱԱԾ նոր ղեկավարը՝ Գեորգի Կուտոյանը, ԱԱԾ-ում ներքին հետաքննություն է իրականացվել, շատ մարդիկ են բռնվել տարբեր անօրինական գործերի համար, սակայն Չեխիայի Գևորը անցել է «ստուգումը, քանի որ նա էլ վայելում է ԱԱԾ Հակահետախուզության գլխավոր վարչության պետ, գեներալ Եսայի Մկրտչյանի հովանավարությունը։ Եվ քանի որ Կուտոյանը առանձնապես չի տիրապետում իր ղեկավարած կառույցին և կառույցի ներքին խնդիրներին, իրեն ինչ մատուցում են, այն էլ հալած յուղի տեղ ընդունում է։ Հենց նման մատուցման շնորհիվ էլ մեկ տարի առաջ Չեխիայի Գևորը նշանակվեց ԱԱԾ Սյունիքի մարզային վարչության պետ, ինչի հետևանքով մարզային կառույցը ամբողջությամբ կորցրել է իր դերն ու նշանակությունը։ Մինչդեռ նախկին վարչության պետի՝ Արշակ Գալստյանի պաշտոնավարման ժամանակ մարզային վարչությունը մեծ համբավ ուներ։

Մեզ հասած տեղեկություններով՝ ԱԱԾ-ում հիմա մեծ տեղ են տալիս Չեխիայի Գևորի, նրա սանիկի որակներով մարդկանց, իսկ ԱԱԾ-ում 15-20 տարի աշխատած փորձառու աշխատողները դիմումներ են գրում և դուրս գալիս՝ հիմնավորմամբ, որ իրենց պրոֆեսիոնալիզմը չի գնահատվում։ Հիմա ԱԱԾ աշխատակիցները մեծ խմբերով դուրս են գալիս և շատ արագ տեղավորվում են աշխատանքի ՊԵԿ-ում, էներգետիկայի նախարարությունում և այլ պետական կառույցներում։ «ԱԱԾ ներկայիս պրոֆեսիոնալ կադրերը Չեխիայի Գևորի մակարդակի են։ Եթե գաղտնալսումն էլ վերցնեն, ԱԱԾ-ի այդ կառույցն այլևս ոչ մի բանի պիտանի չի լինի»,- պատմեցին մեր աղբյուրները։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում