Thursday, 18 04 2024
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով
Ամբաստանյալը հայհոյել, սպառնացել է դատավորին և նրա ընտանիքին
Ռուս խաղաղապահները լքում են իրենց «անպատասխանատվության գոտին»
23:00
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գերազանցում է միջուկային մարտագլխիկների քանակով
22:45
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար
Ներքին դիսկուրսի սպառնալիքը. պարտությունը ճակատագիր չէ
Բաքուն փորձում է բովանդակազրկել իր պատերազմական հանցագործությունները. փաստեր չունեն
Մահակով բռնաբարելու ակնարկ, ծեծ․ՆԳՆ-ում բելառուսացման պրոցես է՝ Փաշինյանի գիտությամբ
21:50
Սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք
Podcast կարևորի մասին
21:20
Գերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և Իսրայելին
ՀՀ և Ֆրանսիայի ԱԳՆ-ները քաղաքական խորհրդակցություններում անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի
Ռուսաստանը խոստովանեց պարտությունը
Լիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղության գործընթացին. Լիտվայի ԱԳ նախարարը՝ Ալեն Սիմոնյանին
ՌԴ Տյումենի մարզի ութ բնակավայրերում տարհանում է հայտարարվել
ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները հայտնել են երկկողմ օրակարգն ակտիվորեն հարստացնելու պատրաստակամություն

ԵԱՏՄ-ի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Իրանի հետ արտոնյալ ռեժիմների շնորհիվ Հայաստանը գրավիչ է արտահանողների համար. Կարեն Կարապետյան

Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ և ԵՄ-ի հետ ունենալով մաքսային արտոնյալներ ռեժիմներ, Իրանի հետ ընդհանուր սահման, ինչպես նաև գրավիչ ներդրումային և գործարար միջավայր, Իրանի հետ սահմանին ԱՏԳ-ի առկայությամբ կարող է լուրջ հետաքրքրություն ներկայացնել արտահանմանն ուղղված արտադրությունների համար: «ՌԻԱ-նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում այդ մասին նշել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպիսի առավելություններ կարող է Հայաստանը ներկայացնել ռուսական ընկերություններին՝ հաշվի առնելով երկրի՝ ԵԱՏՄ-ին անդամակցությունը, ԵՄ-ի հետ առևտրային արտոնությունները և Իրանի հետ սահմանին ազատ տնտեսական գոտու բացումը:

Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ այսօր Հայաստանն ունի զարգացող տնտեսություն, որն արձագանքում է հաճախ տեղի ունեցող համաշխարհային փոփոխություններին: «2017 թվականի վերջնական տվյալները կհրապարակվեն այս ամսվա վերջին, սակայն արդեն հիմա կարող եմ վստահորեն նշել, որ տնտեսական աճը կլինի ավելին, քան մենք ենթադրում էինք 2016 թվականին: Ինչ վերաբերում է Եվրասիական տնտեսական միությանը, ապա նրա տրամաբանությունը մեզ համար շատ հասկանալի է և պրագմատիկ:

Եվրասիական ինտեգրացիոն ծրագիրն ընդլայնել է մեր տնտեսական սահմանները՝ ստեղծելով հզոր, գրեթե 180 միլիոնանոց շուկա առանց մաքսային սահմանների: ԵԱՏՄ շրջանակում ինտենսիվորեն մշակվում են Չինաստանի, Իրանի, Հնդկաստանի, Սինգապուրի և այլ երկրների հետ համագործակցության հարցեր: Բարենպաստ ներդրումային և գործարար միջավայրը թույլ կտա Հայաստանին ռուս ներդրողների համար դառնալ առաջնային հարթակ՝ նոր շուկաներ մուտք ունենալու համար»,- ասել է ՀՀ վարչապետը:

Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ ՀՀ-ն առևտրի արտոնյալ ռեժիմ ունի ԱՄՆ-ի, Կանադայի, Շվեյցարիայի, Նորվեգիայի և Ճապոնիայի հետ, այսպես ասած GSP: Նաև Հայաստանը հանդիսանում է աշխարհի 10 երկրներից մեկը, որն օգտվում է Եվրամիության GSP+ համընդհանուր արտոնությունների համակարգից, որը թույլ է տալիս մեր երկրում արտադրված 6400 անուն ապրանքներն արտահանել ԵՄ՝ արտոնյալ պայմաններով:

«2018 թվականի հունվարից Հայաստանը դարձել է REX համակարգի անդամ: Դա նշանակում է, որ 2018-ից սկսած մեկ անգամ գրանցվելով էլեկտրոնային համակարգում՝ այլևս պարտադրված չեն լինի ապրանքների յուրաքանչյուր խմբաքանակի համար ստանալ ծագման վկայականներ և կկարողանան արտահանել ԵՄ՝ օգտվելով ոչ միայն զրոյական մաքսատուրքերից, այլ նաև ավելի քիչ գումար ծախսել վկայականների համար»,- ավելացրել է Կարեն Կարապետյանը:

Նշելով, որ նախորդ տարեվերջին հայ-իրանական սահմանին՝ Մեղրիում, սկսել է գործել ազատ տնտեսական գոտին՝ վարչապետը կարծիք է հայտնել, որ նշված ԱՏԳ-ն ռուսական բիզնեսի և կապիտալի համար հանդիսանում է լավ հարթակ, որը հետաքրքրություն ունի Իրանում: «Այդ համատեքստում, մենք շատ բաց ենք և պատրաստ ենք համագործակցել ոչ միայն ազատ տնտեսական գոտում ռուսական կապիտալի տեղակայման շրջանակում, այլ նաև համատեղ ներդրումային համագործակցության: ԱՏԳ-ն միտված է արտահանման ծավալների աճին նպաստելուն և նոր աշխատատեղերի ստեղծմանը, ինչպես նաև կայուն տնտեսական զարգացման ապահովմանը՝ արտասահմանյան ուղիղ ներդրումների ինտեգրման և առաջադեմ տեխնոլոգիաների ներդրման ճանապարհով: ԱՏԳ-ն հանդիսանալով ԵԱՏՄ-ի և Իրանի միջև միակ ցամաքային սահմանը՝ թույլ է տալիս օգտվել իրանական 80 միլիոնանոց շուկայի հնարավորություններից, ստեղծելով հիմքեր՝ համատեղ ձեռնարկությունների ձևավորման համար: ԵԱՏՄ երկրները, այդ թվում՝ ռուս ձեռնարկատերերը, կարող են օգտվել ազատ տնտեսական գոտու հնարավորություններից և ապրանքների խոշոր խմբաքանակներ արտահանել Իրան, իսկ իրանական կողմն արտոնյալ պայմաններով արտահանել իր ապրանքները ԵԱՏՄ և այլ երկրներ: Հայաստանը լինելով ԵԱՏՄ անդամ և ԵՄ-ի հետ ունենալով մաքսային արտոնյալ ռեժիմներ, Իրանի հետ ընդհանուր սահման, ինչպես նաև գրավիչ ներդրումային և գործարար միջավայր, Իրանի հետ սահմանին ԱՏԳ-ի առկայությամբ կարող է լուրջ հետաքրքրություն ներկայացնել արտահանմանն ուղղված արդյունաբերության համար՝ Հայաստանի առևտրային լոգիստիկ հնարավորություններն օգտագործելու համար՝ հիմնված նրա աշխարհագրական դիրքով»,- նշել է ՀՀ վարչապետը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում