Wednesday, 24 04 2024
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞

Բրիտանացի գործարարի բաց նամակը Հայաստանի իշխանությանը

Բրիտանացի գործարար և ներդրող Սոնիա ՄաքԼեոդը բաց նամակ է հասցեագրել ՀՀ բարձրագույն իշխանությանը, դատական իշխանության և ԱԱԾ ղեկավարներին առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու և խարդախության հոդվածների հատկանիշներով հարուցված գործի կարճման վերաբերյալ՝ խնդրելով նրանց միջամտությունը քրեական գործի արդյունավետ և հնարավորինս արագ քննությունն իրականաց¬նելու, իր խախտված իրավունքները վերականգնելու և մեղավորներին պատասխա¬նա¬տվության ենթարկելու հարցում։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանին, ՀՀ ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանին, Մեծ Բրիտանիայի քաղաքացի Սոնյա Մաքլեոդից

ԲԱՑ ՆԱՄԱԿ

Մեծարգո պարոնայք,

Դիմում եմ ձեզ, համոզված լինելով, որ անտարբեր չեք լինի որևէ ներդրողի, այդ թվում և հատկապես՝ օտարերկրյա ներդրողի խախտված իրավունքների վերականգման հարցում, քանզի այն ոչ միայն տնտեսության զարգացման, այլ նաև տնտեսական անվտանգության կարևորագույն երաշխիք : Ունենալով Ֆլայ Դուբայ ընկերության կողմից լիազորություն ՀՀ-ում ընկերություն հիմնադրելու հետ կապված՝ բանակցել եմ տարբեր անձանց հետ և 2010թ-ի հոկտեմբեր ամսին ՀՀ–ում գրանցել եմ «Թրասթ Թրավել Ընդ Տուրիզմ» ՍՊԸ-ն։ Հիմնադրման պահին 40 տոկոս բաժնեմասը պատկանել է ինձ, 30 ական տոկոս՝ երկու այլ գործընկերոջ: Որպես բրիտանացի ես ունեմ սկզբունք, որ կյանքում պետք է վստահել երեք հոգու՝ բիզնեսի գործընկերոջը, քո իրավաբանին և քո բժշկին: Սակայն Հայաստանում ես կարծես թե սխալվեցի: Հավատալով, որ Հայաստանի Հանրապե¬տությունում կա արդարադատություն, հույս ունենալով, որ կհասնեմ արդարության և խախտված իրավունքներիս վերականգնմանը, սույն թվականի փետրվարի 9-ին ՀՀ քննչական կոմիտե եմ ներկայացրել հանցագործության մասին հաղորդում ընդդեմ նախկին բիզնես-գործընկերոջս և նախկին իրավաբանիս՝ ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ (Առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը) և 178-րդ (Խարդախություն) հոդվածների հատկանիշներով` տնօրենի կողմից ընկերության շահերին հակառակ գործելու հետևանքով Ֆլայ Դուբայի պաշտոնական ներկայացուցչի կարգավիճակը կորցնելու և վստահությունս չարաշահելու հիմքով բաժնեմասերի «օտարում» կազմակերպելու հիմքերով:

Նյութերի նախապատրաստության արդյունքում, քննիչ Ա. Գ.-ի կողմից 18.02.2017թ-ին կայացվել է քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում, որը բողոքարկվել է և Երևան քաղաքի դատախազի 14.03.2017թ-ի որոշմամբ վերացվել: Հարուցվել է թիվ 63200817քրեական գործով:

Գործի նախաքննության ընթացքում երկու անգամ տեղի է ունեցել քննիչի փոփոխություն (քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը Երևան քաղաքի դատախազի կողմից վերացվելուց հետո տեղի է ունեցել քննիչի փոփոխություն, որից հետո կրկին Ա. Գ-ն է իրականացրել գործով վարույթը) և վեց անգամ երկարաձգվել է գործի նախաքննության ժամկետները:Քննիչ Ա. Գ.-ի կողմից 14.11.2017թ.-ին որոշում է կայացվել քրեական գործի վարույթը կարճելու մասին։Նախաքննության ավարտման պահին ծանոթանալով քրեական գործի նյութերին՝ ինձ իրավաբանական ծառայություն մատուցող ընկերության փաստաբանները եկել են այն եզրահանգման, որ շուրջ 10 ամիս տևած քննության ընթացքում վարույթ իրականացնող մարմինը ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի հատկանիշներով առհասարակ քննություն չի իրականացրել, իսկ 178-րդ հոդվածի հատկանիշներով լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն չի տարվել: Ուստի, փաստաբաններ կողմից քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշումը բողոքարկվել է Երևան քաղաքի դատախազին: Մասնավորապես, գործում ունենալով մեր կողմից ներկայացված էլփոստի հաղորդագրությունները, որոնցով հաստատվում էին մի շարք փաստեր կապված քրեական գործի հետ, քննիչի կողմից չեն ուսումնասիրվել, դրանց մասով հարցեր չեն ուղղվել կողմերին։ Այս ամենը համոզմունք է առաջացնում, որ քննիչը կամ չունի համապատասխան որակավորում այդպիսի գործք քննելու, կամ չունի օբյեկտվիություն, ինչը շատ ավելի հավանական է։

Սույն նամակով խնդրում եմ միջոցներ ձեռնարկել քրեական գործի արդյունավետ և հնարավորինս արագ քննությունն իրականաց¬նելու, խախտված իրավունքներս վերականգնելու և մեղավորներին պատասխա-նա¬տվության ենթարկելու հարցում, որի կարևոր երաշխիք եմ համարում քննիչ Ա. Գ-ին վարույթից հեռացնելը և քրեական գործի քննությունը տնտեսական հանցագործու¬թյունների քննության փորձ և համապատասխան գիտելիքներ ունեցող քննիչին հանձնելը:

Կանխավ շնորհակալ եմ աջակցության համար:

Սոնյա Մքլեոդ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում