Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նոր նախագահ Է դարձել իտալացի քաղաքական գործիչ Միկելե Նիկոլետին: Այդ պաշտոնում նրա հաստատումը տեղի Է ունեցել Ստրասբուրգում ԵԽԽՎ-ի հունվարյան նստաշրջանի բացմանը:
Նիկոլետիի թեկնածությունը միակն Էր, պատգամավորներից այլեւս ոչ ոք այս անգամ չԷր առաջադրվել խորհրդարանի խոսնակի պաշտոնում:
Նիկոլետին այդ պաշտոնում փոխարինել Է Ստելլա Կիրիակիդիսին, որը ԵԽԽՎ-ի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարն Էր 2017 թվականի հոկտեմբերի սկզբին նախկին նախագահ Պեդրո Ագրամունտի պաշտոնաթողությունից հետո: ԵԽԽՎ-ի ղեկավարի լիազորությունների ժամկետը մեկ տարի Է՝ մեկանգամյա երկարացման հնարավորությամբ: