Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի նորամուտը «Արսենալում» հնարավոր է տեղի ունենա երկու օր անց:
Չնայած, որ Մխիթարյանը դեռևս պայմանագիր չի կնքել «Արսենալի» հետ, այուամենայնիվ լոնդոնյան թիմի երկրպագուները հույս ունեն հայ ֆուտբոլիստին տեսնելու հունվարի 24-ին կայանալիք Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկության կիսազրափակչի «Չելսիի» հետ խաղում:
Եթե գործարքը կայանա մինչև հունվարի 23-ին կեսօրը, Արսեն Վենգերը հնարավորություն կունենա Մխիթարյանին հայտավորել «Էմիրեյթս» մարզադաշտում կայանալիք լոնդոնյան դերբիին:
Եթե Մխիթարյանը չմասնակցի դերբիին, ապա մեծ է հավանականությունը, որ նրան խաղադաշտում կտեսնենք հունվարի 30-ին կայանալի Անգլիայի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի «Սուոնսի»-«Արսենալ» խաղում: