Հայաստանը կարող է դառնալ մեկնարկային հարթակ ռուսական ձեռներեցների համար: Այս մասին РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Վարչապետի խոսքով՝ Հայաստանն ունի զարգացող տնտեսություն, որն արձագանքում է համաշխարհային հաճախ անկանխատեսելի փոփոխություններին:
«2018 թվականի հունվարից Հայաստանը դարձել է REX համակարգի անդամ: Սա նշանակում է, որ 2018 թվականից սկսած կազմակերպությունները՝ մեկ անգամ գրանցվելով էլեկտրոնային համակարգում, այլևս պարտավոր չեն լինի յուրաքանչյուր խմբաքանակի ստացման ժամանակ ծագման հավաստագիր ստանալ և կկարողանան արտահանել ապրանքները ԵՄ՝ օգտվելով ոչ միայն զրոյական դրույքաչափով մաքսային տուրքերից, այլև ավելի քիչ գումար ծախսել հավաստագրի համար», – ասել է վարչապետը: