Thursday, 28 03 2024
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը

Փոստանջյանը Վրաստանում արած իր հայտարարություններով հիմք է տվել, որպեսզի վրացական կողմը գործողությունների դիմի

«Զարուհի Փոստանջյանի և ուրիշ քաղաքական գործիչների առաքելությունը այն է, որ ազդեն Հայաստանի քաղաքացիների վրա, որպեսզի նրանք ճիշտ ընտրություն կատարեն։ Ո՞ւր ես գալիս ուրիշ երկիր։ Որ ի՞նչ։

Մենք քվեարկության իրավունք չունենք։ Ապրում ենք ուրիշ երկրում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց վրացահայ հայտնի հասարակական քաղաքական գործիչ, Միխեիլ Սաակաշվիլիի նախկին խորհրդական Վան Բայբուրդը՝ անդրադառնալով Ջավախք Զարուհի Փոստանջյանի մուտքի արգելքին։

http://www.aravot.am/wp-content/uploads/2018/01/Zaruhi-Postanjyan_Yerkir-Cirani-e1516527689333.jpg

Նշենք, որ երեկ հայ-վրացական սահմանի Բավրա-Նինոծմինդա անցակետում վրացի սահմանապահներն արգելել են «Երկիր ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանի մուտքը Ջավախք: Վերջինս Ջավախք էր մեկնում համահայկական ընդվզման քարոզչությանն ընդառաջ իրազեկման ակցիա իրականացնելու, սակայն վրացի սահմանապահներն արձանագրություն են կազմել և տրամադրել Զարուհի Փոստանջյանին, որտեղ վրացերեն և անգլերեն նշված է եղել, որ նրա մուտքը Վրաստանի տարածք արգելվում է, և որպես հիմնավորում նշվել է՝ «օրենսդրությամբ նախատեսված պայմանների դեպքում»։

«Ամեն երկիր պետք է ունենա իր ընդդիմությունը։ Ընդդիմությունը նրա համար է, որ երկրում ընտրությունների ժամանակ էլեկտորատին լիցք, ուժ տա, ուղղորդի, թե ինչպես վարվեն քվեարկության ժամանակ։ Բայց երբ որ Զարուհին գալիս է ուրիշ երկիր ու կոչեր է անում, ես դա չեմ հասկանում։ Մենք՝ թիֆլիսահայերս, շատ անհարմար վիճակում ենք հայտնվում։ Գալ ուրիշ երկիր, քարոզել ուրիշ բան՝ ես համարում եմ, որ ճիշտ չէ։ Բավարարվեք Հայաստանի տարածքով»,- ընդգծեց պարոն Բայբուրդը։

Մեր դիտարկմանը, թե Զարուհի Փոստանջյանի քայլով պայմանավորված՝ նրա մուտքը Վրաստան արգելելը որքանո՞վ է տրամաբանական, մեր զրուցակիցը պատասխանեց. «Վրաստանը իր այդ քայլով ցույց է տվել, որ ինքը Հայաստանի հանդեպ շատ լավ է տրամադրված և չի ցանկանում, որ այդ լավ հարաբերությունները փչանան։ Եթե այս երկրում ՀՀ քաղաքացիների հոծ զանգված ապրեր, ապա կարող էր Զարուհին գալ։ Բայց այդպես չէ։ Այստեղ համարյա ՀՀ քաղաքացիներ չկան։ Համենայնդեպս, նրանց այն քանակը չկա, որ կարողանան ազդել ընտրությունների վրա։ Երկու բարեկամ պետությունների միջև այսպիսի բաներ չպետք է լինեն»։

Վան Բայբուրդի խոսքով՝ ամեն դեպքում սահմանը փակելը, Persona non grata հայտարարելը լավ բան չէ, բայց այս դեպքում Վրաստանը գնացել է այդ քայլին, որպեսզի չխախտվեն Հայաստանի հետ բարիդրացիական հարաբերությունները։ «Ամեն մի պետություն կարող է գնալ այդ քայլին։ Այդպես անում են ԱՄՆ-ի պես դեմոկրատական երկրում։ ԱՄՆ-ը Persona non grata-ների մեծ ցուցակ ունի։ Պետդեպարտամենտի այդ ցուցակը որ տեսնեք՝ կապշեք, բայց դա ընդունված կարգ է։ Պետք չէ զարմանալ»,- ընդգծեց Բայբուրդը։

«Զարուհի Փոստանջյանը պետք է հասկանա, որ Ջավախքը Վրաստանի տարածք է։ Եթե նայելու լինենք նրա նախկինում արած հայտարարությունները Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի մոտ, գուցե պետք էր մի քիչ շրջահայացորեն հայտարարություններ անել։ Ես նայեցի սահմանային անցակետի մոտ արված տեսագրությունը, և այն բառամթերքը ու այն, թե ինչ կերպ է նա ձևակերպում իր անելիքը, մի փոքր մտածելու տեղիք է տալիս։ Առանց այդ էլ Ջավախքը ամենաբարդ, խնդիրների պակաս չունեցող տարածքներից է»,- մեզ հետ զրույցում անդրադառնալով նույն թեմային՝ ասաց Վրաստանի «Ալիքմեդիա» հայալեզու հարթակի խմբագիր Արսեն Խառատյանը։

Ինչ վերաբերում է Վրաստան մուտք գործելու արգելքին, ապա Խառատյանի խոսքով՝ այդ հարցով Փոստանջյանը պետք է փորձի պարզաբանումներ ստանալ Հայաստանում Վրաստանի դեսպանությունից և այլ պատկան մարմիններից, փորձի պարզել արգելքի կոնկրետ պատճառը, հիմքը։ «Ամեն դեպքում ցավալի է, քանի որ քաղաքական գործիչ է, և Վրաստան մուտքի արգելք ունեցողների թվի մեծացումը դրական չի կարող լինել»,- նշեց Խառատյանը։

http://www.aravot.am/wp-content/uploads/2018/01/Vrastan-argelq-e1516527513931.jpg

Նշենք, որ Զարուհի Փոստանջյանը չի բացառում, որ վրացական իշխանությունները իր մուտքը երկիր արգելել են հայաստանյան իշխանությունների՝ Սերժ Սարգսյանի հորդորով։ Անդրադառնալով Փոստանջյանի այս դիտարկմանը՝ Խառատյանը նշեց, որ ինքը չգիտի, թե որքանով են հայաստանյան իշխանությունները ներգրավված այս գործում, բայց եթե անգամ ներգրավված էլ լինեն, ապա ինքը՝ Փոստանջյանը, նախորդ անգամ Վրաստանում արված իր հայտարարություններով հիմք է տվել, որպեսզի վրացական կողմը գործողությունների դիմի։

Հիշեցնենք, որ 2017-ի նոյեմբերին Զարուհի Փոստանջյանը Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի տարածքից տեսագրություն էր հրապարակել՝ պնդելով, որ այդ երկաթգծի կառուցումը քաղաքական ծրագիր է, որը ենթադրում է Ջավախքի հայաթափում և Ջավախքի բնակեցում ադրբեջանցիներով, քանի որ երկաթգծի կառուցման աշխատանքներում ներգրավված է եղել 6000-ից ավելի ադրբեջանցի և ոչ մի հայ։

«Ես Փոստանջյանին կուզենայի ասել, որ և՛ Ջավախքի, և՛ հայ-վրացական հարաբերությունների հարցում պետք է որոշակի շրջահայացություն ցուցաբերել»,- եզրափակեց Խառատյանը։

Նշենք, որ Վրաստանի տարածք մուտքի արգելքի ցուցակում շատ հայեր կան։ 2015 թվականի դեկտեմբերին հայ-վրացական սահմանի Բավրայի անցակետում վրացի սահմանապահներն արգելել էին Հայաստանի Հանրային հեռուստատեսության մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանի մուտքը Վրաստան։ 2015թ․ հոկտեմբերի 18-ին Վրաստան մուտք գործել չէին թույլատրել նաև հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ, հուշարձանագետ Սամվել Կարապետյանին։

Հիշեցնենք, որ մի քանի տարի շարունակ Վրաստան թույլ չեն տվել մուտք գործել նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանին։ Սակայն Վրաստանի նոր իշխանությունների գալուց հետո Շիրակ Թորոսյանի նկատմամբ արգելքը հանվեց։

Երեք տարի առաջ մարտի 1-ին արգելել էին նաև պատմական գիտությունների թեկնածու, «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի նախագահի տեղակալ Վահե Սարգսյանի մուտքը Վրաստան։

Այս բոլոր դեպքերում էլ պատշաճ հիմնավորում վրացական իշխանությունների կողմից չի տրվել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում