Saturday, 20 04 2024
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը

Լավ չենք աշխատել․ նախկին վարչապետ

Երևի Սերժ Սարգսյանի ասածի իմաստը եղել է այն, որ այսօրվա քաղաքական զարգացումներին Արմեն Սարգսյանը չի մասնակցում և կարող է լինել անկողմնակալ։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց նախկին վարչապետ, Սլավոնական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե ՀՀ նախագահը չպետք է զբաղված լինի քաղաքականությամբ։

Դիտարկմանը, թե արդյոք դրանով չենք ապաքաղաքականացնում նախագահի ինստիտուտը, Արմեն Դարբինյանը պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ Արմեն Սարգսյանը քաղաքականության հետ քիչ կապ ունի։ Շատ մեծ կապ ունի և կունենա։ Նախագահի բառերին միակողմանի չի կարելի մոտենալ, որ քաղաքականության հետ կապ չպետք է ունենա։ Խոսքը տվյալ քաղաքական իրավիճակի, իրադարձությունների մեջ անձի մասնակցության մասին է՝ արդյո՞ք անձը կարող է լինել անկողմնակալ, թե՞ ոչ։ Տվյալ դեպքում՝ այո, կարող է։ Այսինքն՝ նախագահի ասածին դուք վերաբերվեք հենց այդ տեսանկյունից։ Քաղաքականության հետ կապ չունեցող մարդը ո՞նց կարող է ՀՀ նախագահ աշխատել։ Դա անգամ Սահմանադրությամբ նախատեսված չէ»։

Արմեն Դարբինյանը նաև նշեց, որ ինքը կուսակցության անդամ է եղել, սակայն հիմա սառեցրել է իր անդամակցությունը, քանի որ աշխատում է մանկավարժության և գիտության ոլորտում. «Արմեն Սարգսյանը երևի կուսակցական չի եղել, բայց դա էլ կապ չունի, որովհետև խոսքն ընթացիկ քաղաքական գործընթացներում մարդու ներգրավված լինելու մասին է, կարո՞ղ է մարդը լինել արբիտրի դերում, թե՞ ոչ։ Արմեն Սարգսյանը ներգրավված չէ այդ գործընթացներում»,- ընդգեց Դարբինյանը։

Անդրադառնալով ապրիլին սպասվող փոփոխություններին և դիտարկմանը, թե հնարավոր է հանրությունը պոռթկա, եթե վարչապետի պաշտոնում առաջադրվի Սերժ Սարգսյանը, նախկին վարչապետն ասաց. «Ես նման պոռթկման համար նախադրյալ չեմ տեսնում։ Սերժ Սարգսյանը կուսակցության ղեկավար է, որը ստացավ մեծամասնություն ընտրությունների ժամանակ, ինչու պետք է հանրությունը պոռթկա: Մի սպասեք պոռթկումներ, մի ակնկալեք, դրանով, կարծեք թե, դուք կանչում եք պոռթկումը։ Պետք չի մեր երկրին դա։ Մեզ զարգացում է պետք։ Սերժ Սարգսյանը 30 տարվա, եթե ոչ ավելի, քաղաքական փորձառություն ունեցող մարդ է»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում