Միայն Երուսաղեմ մայրաքաղաքով երկու պետությունների սկզբունքը թույլ կտա լուծել մերձավորարևելյան հակամարտությունը: Այդ մասին հունվարի 22-ին հայտարարել Է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին՝ ժամանելով ԵՄ-ի խորհրդի՝ ԱԳ նախարարների մակարդակով նիստին, որը բացվում Է Բրյուսելում:
«Այո, Երուսաղեմի շուրջ իրադրությունը մնում Է բարդ: Եվրամիությունը շարունակում Է հավատալ, որ միայն Երուսաղեմ մայրաքաղաքով երկու պետությունների սկզբունքը թույլ կտա մերձավորարևելյան հակամարտությունը լուծել ուղղակի բանակցությունների ճանապարհով: Մենք մեր ամերիկացի բարեկամների հետ կշարունակենք աշխատել այդ խնդրի շուրջ, մասնավորապես, Մերձավոր Արևելքի խնդրով միջնորդների քառյակի շրջանակներում»,-նշել Է նա:
Մոգերինին հավելել Է, որ ԵՄ-ի արտաքին գործերի նախարարները նաև հանդիպում կանցկացնեն Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասի հետ, որը հունվարի 21-ին Բրյուսել իր այցի նախաշեմին Եվրամիությանը կոչ Է արել ճանաչել Պաղեստինը ի պատասխան Իսրայելում իր դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու ԱՄՆ-ի որոշման, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը: