Ցուցարարները հունվարի 22-ին Սեուլի կենտրոնում այրել են ԿԺԴՀ-ի դրոշը եւ նրա ղեկավար Կիմ Չեն Ընի դիմանկարը ի նշան Փյոնչհանի Օլիմպիադային այդ երկրի մասնակցության դեմ բողոքի: Ակցիան կազմակերպել Էր Կորեացի հայրենասերների ծայրահեղ աջ կուսակցությունը: Այդ մասին հայտնել Է YTN հեռուստաալիքը:
Ակցիայի մասնակիցները հավաքվել Էին կայարանի շենքում, որտեղ նախ հանպատրաստից մամուլի ասուլիս են անցկացրել: «Փյոնչհանի Օլիմպիադան աստիճանաբար վերածվում Է Կիմ Չեն Ընի անվան Փենյանի Օլիպիադայի՝ ճանաչում բերելով նրա միջուկային ծրագրին ու հյուսիսկորեական ռեժիմին»,- հանրահավաքում հայտարարել Է կազմակերպիչներից մեկը:
Այնուհետեւ ցուցարարները հրկիզել են Կիմ Չեն Ընի դիմանկարը, ԿԺԴՀ-ի դրոշը եւ այսպես կոչված միավորման դրոշը՝ Կորեական թերակղզու պատկերմամբ, որի ներքո երկու երկրների մարզիկները կանցնեն Խաղերի բացման արարողությանը: Ոստիկանները կրակը մարել են կրակմարիչների օգնությամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: