Ամերիկացի գիտնականները պարզել են, որտեղ և ինչպես է ձևավորվում միտքը մարդու ուղեղում, և ինչն է հրահրում ուղեղին գործողության՝ հստակ հրամանի կատարման համար։
Տեսանյութը, որը պարզաբանում է Բերքլի համալսարանի մասնագետների հետազոտությունը, հրապարակվել է ScienceAlert գիտական պորտալում։
Գիտնականների խոսքով՝ ուղեղի առավել կարևոր հատված է հանդիսանում նախաճակատային կեղևը, որը պատասխանատու է ոչ միայն մտքերի ձևավորման, այլև տեղեկատվության մշակման համար։ Կախված հանձնարարության բարդությունից՝ դրանում գործադրված գոտիների քանակը կարող է ավելանալ։
Որոշակի հանձնարարությունների նկատմամբ փորձի մասնակիցների արձագանքին գիտնականները հետևել են նրանց գլխին ամրացված փոքր էլեկտրոդների օգնությամբ։
Հոլովակում ցուցադրվում է, թե ինչպես է ուղեղի մի հատվածում առաջացող էլեկտրական ակտիվությունը փոխանցվում նախաճակատային կեղև, որտեղ մշակվում է տեղեկությունը, իսկ հետո փոխանցվում գործողությունների ձևավորման համար պատասխանատու շրջաններ։