Թուրքիան նախապես զգուշացրել է ԱՄՆ-ին այն մասին, որ ծրագրում է ավիահարձակումներ իրականացնել Սիրիայի հյուսիսում ընդդեմ «Դեմոկրատական միություն» կուսակության (PYD) և Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների (YPG)։ Այս մասին լրագրողներին հայտնել է ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մետիսը։
«Թուրքիան անկեղծ է եղել։ Նա նախազգուշացրել է մեզ մինչ ավիացիա ուղարկելն ու դա անելը, խորհրդացել է մեզ հետ»,-ասել է Պենտագոնի ղեկավարը, փոխանցում է Reuters գործակալությունը։ «Եվ հիմա մենք աշխատում ենք այն բանի վրա, թե ինչպես շարունակենք գործել»,-ասել է նախարարը։
Թուրքիայի ԶՈւ Գլխավոր շտաբը շաբաթ օրը հայտարարել էր Աֆրին շրջանում քրդական զինված կազմավորումների դեմ «Ձիթենու ճյուղ» գործողության մեկնարկի մասին։