Tuesday, 16 04 2024
21:10
Իրանն իր հարևանների անվտանգությունը համարում է իր անվտանգությունը․ դեսպան Սոբհանի
Երեւան-Էր Ռիյադ. կլինի՞ բարձր մակարդակի պայմանավորվածություն
21:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
20:50
Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ
20:40
Լիտվայում մեկնարկում է ավելի քան 20 հազար զինվորականների մասնակցությամբ զորավարժությունների շարքը
20:30
ԵՄ խորհուրդը ապրիլի 22-ին կքննարկի Ուկրաինային զենքի մատակարարումը
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
Պետությունից թաքցված շուրջ 50 մլն դրամի հարկն ամբողջությամբ վճարվել է
Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է նախարարությունում իրականացված խուզարկությանը
19:50
Կոպենհագենում 17-րդ դարի Ֆոնդային բորսայի շենքում հրդեհ է բռնկվել
19:40
Ֆիլիպիններում իրավապահներն ավելի քան երկու տոննա մետամֆետամին տեսակի թմրանյութ են առգրավել
Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը. համահայկական միության հայտարարութունը
19:20
Ճապոնիան հայտարարել է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունն ամրապնդելու մտադրության մասին
Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ոլորտում նախատեսվող ծրագրերը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:50
Բայդենն ու կինը 620.000 դոլար են աշխատել
18:50
Կուբան կոչ է արել ԱՄՆ-ին՝ թուլացնել պատժամիջոցները
Մեկ տարում միայն մեկ ընկերությունից Ծառուկյանն ունեցել է ավելի քան 1 միլիարդի ապօրինի շահաբաժին
ՀԱՄԱՍ-ը մերժել է Իսրայելի հետ գործարքի կետերը
ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը Կաթողիկոսին տեղեկություններ է փոխանցել սահմանային վիճակի մասին
18:20
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մտադիր է այս շաբաթ քննարկել Կիևին օգնելու առանձին օրինագիծ
18:10
Թաիլանդում Նոր տարվա արձակուրդի օրերին ավելի քան 200 մարդ է զոհվել ճանապարհատրանսպորտային պատահարներից
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
40+10 հազար դրամ աջակցության միջոցառման շահառուների շրջանակն ընդլայնվել է
Իրանի բաց ազդակը Հայաստանում
17:50
ՀԱՄԱՍ-ը կրկնակի կրճատել է պատանդների թիվը, որոնց պատրաստ է ազատ արձակել Իսրայելի հետ գործարքի շրջանակներում
Հայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով, չփորձեք Երևանը ներքաշել ձեր խաղերի մեջ. Իրանի դեսպան
ՌԴ-ն արտատարածաշրջանային ուժ չէ. Իրանի դեսպան
17:40
Իրանի նախագահը ցավոտ պատասխանով է սպառնացել երկրի շահերի դեմ ցանկացած գործողության դեպքում
Դուք կապիտուլյացիոն կոալիցիա եք. ինքներդ եք դա ընդունել. Ալեքսանյանն` ընդդիմությանը

Ռուսաստանի շահերից խոսելը հարյուր տարի առաջ բերել է ցեղասպանության

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանը:

– Պարոն Բադասյան, օրերս ՀՀ պաշտպանության նախարարը Հայաստանի զինված ուժերի արդիականացման պլանը քննարկել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի հետ։ Հայտնի է, որ Ռուսաստանի հետ չեն կարող բարձր տեխնոլոգիաներ և հեռակառավարվող համակարգ քննարկել առաջնագծի պաշտպանության համար։ Ի՞նչ եք կարծում՝ Ռուսաստանը թույլ կտա՞, որ Հայաստանը բարձր տեխնոլոգիաներ ներդնի Արցախյան առաջնագծում։

– Համոզված եմ, որ Ռուսաստանը թույլ տալու կամ թույլ չտալու հարց չունի, ընդհակառակը՝ Հայաստանն ինքն է միշտ փորձում այնպես անել, որ Ռուսաստանի քմահաճույքով լինի: Բայց այնպես չէ, որ Հայաստանը ցանկանում է ինչ-որ քայլ անել, Ռուսաստանը խանգարում է: Հայերի, հատկապես իշխանությունների մոտ կույր ռուսապաշտություն է տիրում, և ռուսների հետ քննարկելը, Ռուսաստանի շահերից խոսելը հարյուր տարի առաջ բերել է ցեղասպանության: Շատ հնարավոր է՝ ռուսները չեն էլ իմանում՝ որն է մեր շահը: Համոզված եմ՝ եթե նրանք իմանան, որ կան երևույթներ, որ մեր շահերից չեն բխում, և մենք չենք հետևում դրան, արդեն իրենք էլ կհասկանան, որ հարկավոր է մեր շահերից խոսել: Վերջերս տեսաք, թե ինչ իրարանցում էր ռուսական հեռուստաալիքներում, նրանք սկսեցին նույնիսկ վիրավորել հայերին, և սա վերջում բերեց նրան, որ մի բան տեղից շարժվեց, անջրպետ առաջացավ, և ռուսական, այսպես կոչված, էլիտան հասկացավ, որ շատ հնարավոր է, որ խելքի եկած ձևով հետևի իր շահերին, ոչ թե ամեն ինչ անի, որ Ռուսաստանի շահերն ապահովի: Մենք ամեն ինչ արել ենք 250 տարի և միայն սպասարկել ենք Ռուսաստանի շահերը: Դա եղել է գրեթե բոլոր ռուս-թուրքական պատերազմների ժամանակ, որ ի վերջո հանգեցրեց Թուրքիայի կողմից կոտորածի, դա եղավ Հայրենական պատերազմի ժամանակ, որին հայությունը տոկոսային հարաբերությամբ ամենաշատն է մասնակցել, և մի քանի հազար տոննա արյուն է թափել հայ ժողովուրդը հանուն ռուս ժողովրդի փրկության. Ֆաշիստական Գերմանիան հայերի հետևից չէր եկել, ռուսների հետևից էր եկել: 450.000 հազարից 330.000 հայ զոհվեց այն Սովետական Միության համար, այն Ռուսաստանի համար, որը մեր գլխին փաթաթեց Կարսի պայմանագիր, ցեղասպանություն, որը մեզ զրկեց Արցախից, Նախիջևանից, և մենք շարունակում ենք այդ հակահայկական և ռուսաֆոբիական արշավը: Վերջապես տնտեսական բոլոր լծակները հանձնեցինք: Տեսեք, օրինակ, Պուտինը որպես երախտամոռ մարդ՝ ասաց, որ եթե չլինեին մյուս ազգությունները և հանրապետությունները, միևնույն է՝ Ռուսաստանը կհաղթեր Գերմանիային: Իսկ մենք մեր հայրենիքի համար վերջին 1500 տարվա մեջ 100.000-անոց բանակ հավաքե՞լ ենք. ո՛չ, չենք հավաքել:

Ռուսաստանը պարտավոր է ամեն ձևով պահպանել և վճարել ամեն ինչ հայ ժողովրդին, մինչդեռ մենք ենք շարունակում վճարել: Ընդհանրապես չպետք է մտածենք, թե ինչ կմտածի Ռուսաստանը մեր մասին: Հայ պաշտոնյայի սուրբ պարտականությունը ռուսաֆոբիայից ազատվելն է:

– ՀՀ պաշտպանության նախարարի՝ Հայաստանի զինված ուժերի արդիականացման պլանը որքանո՞վ հնարավոր կլինի ԱՄՆ-ի հետ իրականացնել, որքանո՞վ է հեռանկարային:

– Էլի խոսենք շահերից. վերջին 25 տարվա մեջ ինչքա՞ն օգնություն է եկել ԱՄՆ-ից: Իսկ վերջին տարիներին երբևէ լսե՞լ եք, որ Ռուսաստանը որևէ օգնություն ցույց տա  Հայաստանին: Ընդհակառակը՝ մենք ականատես ենք լինում, թե ինչպես է ԱՊՊԱ գործակալական համակարգը տարեկան մոտ 100 միլիոն դոլար գողանում ՀՀ քաղաքացիներից: Տեսեք՝ քանի միլիարդ դոլար են գողանում ՀՀ քաղաքացիներից էլէներգիայի գծով: Գազը գնում են հիմնականում Իրանից 100 դոլարով և 320 դոլարով վաճառում մեր քաղաքացիներին: Սա մի՞թե տնտեսական թալան չէ: Ինչ է տալիս մեզ ԱՄՆ-ը, ինչ է տալիս մեզ Ռուսաստանը, և ինչ է վերցնում մեզնից Ռուսաստանը: Ես լիովին համոզված եմ, որ ապրիլյան դեպքերից հետո մեր ռազմավարական գործընկերը զենք նվիրեց Ադրբեջանին և թե՛ որպես գործընկեր, թե՛ միջազգային օրենքով Արցախի հարցը կարգավորող համանախագահ երկիր՝ խախտեց բարոյական և իրավական նորմերը: ՀՀ իշխանությունները՝ թե՛ գլխավոր հրամանատարը, թե՛ պաշտպանության նախարարը, թե՛ ԱԺ-ն, թե՛ կառավարությունը, իրավունք ունեն ցանկացած ձևով վարվելու Ռուսաստանի հետ:

– Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել, ըստ որի՝ նախարարները և համանախագահները քննարկել են նախորդ գագաթնաժողովներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված համաձայնագրերի իրականացմանն ուղղված հետագա քայլերը: Արտգործնախարարները համաձայնել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման վերաբերյալ համանախագահների վերանայված կոնցեպտուալ փաստաթղթի սկզբունքներին՝ հնարավորինս շուտ այն իրականացնելու ակնկալիքով: Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը:

– Ինչ հանդիպում էլ լինի, եթե նույնիսկ մենք համաձայնենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկներին՝ լինի Մադրիդյան սկզբունքներ կամ Կազանի համաձայնագիր, կամ նախանցած տարի Վիեննայի համաձայնագիրը, ինչին էլ համաձայնենք, դրա հիմքում ընկած պետք է լինի ադրբեջանական և հայկական կողմերի փոխվստահությունը: Իսկ փոխվստահությունը  այստեղ բացակայում է, որովհետև ադրբեջանցիները դիպուկահարով կրակում են մեր զինվորների վրա, նրանք հրետակոծում են մեր բնակավայրերը, իսկ դրան հակառակ՝ մենք ունենք ավելի շատ մոտ բնակավայրեր, որ կարող ենք գնդակոծել, բայց մեր կողմը չի անում, իսկ ադրբեջանական կողմը անում է: Այսինքն՝ այստեղ վստահությունը բացակայում է, իսկ այդ դեպքում անհնար է իրագործել որևէ պայմանավորվածություն:

Համանախագահների կողմից առաջարկված ևս մեկ սկզբունք կար՝ ինքնորոշման սկզբունքը, ինչն այսօր գոյություն ունի, դա ստատուս քվոն է, որը պետք է ճանաչվի բոլորի կողմից և կյանքի կոչվի:

Որպես քաղաքացի՝ ինձ համար պարզ չէ, թե արտգործնախարարների հանդիպումը ինչով է սկսվում և ինչով վերջանում: Որպես առաջնագծին մոտ ապրող՝ կարող եմ ասել, որ թուրքին վստահել չի կարելի, սա իմ ապրած մի քանի տասնամյակների փորձն է ասում: Եվ փառք Աստծո, մենք քսան տարի առաջ կարողացանք ինքնակազմակերպվել և մեր իրավունքներին տեր կանգնել: Սրա հետ պարտավոր են հաշվի նստել թե՛ համանախագահները, թե՛ միջազգային հանրությունը,  և սա ի գիտություն պետք է ընդունի մեր ղեկավարությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում