Հունվարի 20-ին ՌԴ ՊՆ–ում հայտարարել են, որ Ռուսաստանը հեռացրել է զորքը Աֆրինից և չի ներքաշվի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանի կողմից՝ սիրիական քրդերի դեմ հայտարարված «Ձիթապտղի ճյուղ» ռազմական օպերացիայի մեջ։ Միևնույն ժամանակ, ռուսական ռազմական գերատեսչությունում հայտարարել են, որ կպաշտպանեն Ռուսաստանի շահերը Սիրիայի Արաբական Հանրապետությունուն և կրակի դադարեցում կպահանջեն քաղաքական–դիվանագիտական ճանապարհով։
ՌԴ ՊՆ–ում նաև ընդգծել են, որ օպերատիվ կերպով օգնություն կցուցաբերեն Սիրիայի ռազմական գոտիներից հեռացող խաղաղ ազգաբնակչությանը։