Աֆրինի շրջանում ընթացող մարտերի մեկ օրվա ընթացքում քրդերին հաջողվել է թուրքական հինգ տանկ խոցել: Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում երևում է, թե ինչպես են քրդերը հակատանկային հրթիռ բաց թողնում թուրքական Leopard տանկի ուղղությամբ: Տեսանյութը տեղադրվել է քուրդ զինյալների յութուբյան ալիքում: