Անկարայում և Ստամբուլում ցուցարարներին ցրելու համար ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել։ Միայն Ստամբուլում բերման է ենթարկվել առնվազն 12 ակտիվիստ։ Բողոքի ակցիաները տեղի են ունեցել հունվարի 21-ին։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը զգուշացրել էր քրդական ընդդիմադիր ուժերի կողմնակիցներին՝ զերծ մնալ նման ակցիաների կազմակերպումից։ Նրա խոսքերով՝ անվտանգության ուժերը թույլ չեն տա բողոքի ակցիաներ անցկացնել ընդդեմ սիրիական Աֆրինի շրջանում Թուրքիայի ռազմական գործողությունների։