Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում խաղաղության և անվտանգության ապահովումն անհնար է առանց Ամերիկայի առաջնորդող մասնակցության: Ինչպե հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, Նեթանյահուն նաև հայտնել է, որ ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի հետ պատրաստվում է քննարկել ներկայիս տարածաշրջանային արդիական թեմաները, այդ թվում նաև` Իրանի միջուկային ծրագիրը:
«Այսօր մեզ կայցելի Իսրայելի մեծ բարեկամ, իսկական ընկեր, ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը: Անհամբեր սպասում եմ մեր հանդիպմանը: Մենք կքննարկենք վարչակազմի իրանական ագրեսիայի և իրանական միջուկային ծրագրի արգելափակման, ինչպես նաև տարածաշրջանում անվտանգության և խաղաղության խթանման ուղղությամբ գործադրվող ջանքերը»,- Իսրայելի կառավարության կիրակնօրյա նիստին հայտարարել է Նեթանյահուն:
«Նա, ով իսկապես ցանկանում է հասնել այս նպատակներին, գիտի, որ ամերիկյան առաջնորդությանը փոխարինող չկա»,- ավելացրել է նա: