Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Ռուսական նոր սպառազինություն Բաքվին․ բազմիմաստ ակնարկներ և չսերտված դաս

Կարծես թե բացահայտվում է, թե որն էր Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի` Բաքու կատարած տարեվերջյան խորհրդավոր այցի հիմնական շարժառիթը: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն և նաև կադրեր է տարածել, որոնք բացահայտում են, որ Կասպից ծովով Բաքու է հասել ռուսական սպառազինության նոր խմբաքանակ: Խոսքը БТР-82А զրահամեքենաների մասին է:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ խոսքը ժամանակակից և մարտունակ զրահատեխնիկայի մասին է, որը 2016-ի պատերազմի ժամանակ օգտագործվել է հայկական ուժերի դեմ` վերջիններիս պատճառելով մեծ կորուստներ, այդ թվում` մարդկային: Պաշտոնական աղբյուրը տեղեկացնում է նաև, որ ստացված նորագույն սպառազինությունն անմիջապես ուղարկվելու է հայ-ադրբեջանական շփման գոտի:

Ռուսաստանի քաղաքականությունն` այսպիսով, չի փոխվում և, մեծ հաշվով, ուղղված է ԼՂ հակամարտության մենեջմենտի իրականացմանը` տարածաշրջանը միլիտարիզացնելու ճանապարհով, ինչը ցանկացած պահի կարող է հանգեցնել լայնածավալ պատերազմական գործողությունների վերսկսմանը:

Մոսկվան առնվազն չի բացառում նման հեռանկարը և բոլոր հիմքերն ունենք կարծելու, որ կախված քաղաքական կոնյուկտուրայից` Ադրբեջանը Մոսկվայից կարող է ստանալ նոր պատերազմի սանձազերծման քարտ-բլանշ, մանավանդ, որ վերջին օրերին Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով, որտեղ բացահայտել է ԵՏՄ-ն ընդարձակվելու իր պլանը` ԱՊՀ երկրների հաշվին: Սա ինքնին նոր հեռանկարներ է բացում ռուս-ադրբեջանական նոր գործարքների համար:

Հրապարակային քաղաքականության մակարդակում Մոսկվան, կարծես թե, ներդաշնակ է գործում մյուս երկու համանախագահների հետ` փորձելով շփման գծում ամրապնդել ստատուս-քվոն ու կայունությունը, սակայն իրական քաղաքականության մակարդակում սպառազինում է Ադրբեջանին` նոր ռազմական գործողությունների վերսկսումը դարձնելով ժամանակի խնդիր: Այս ֆոնին Հայաստանի իշխանության լռությունը, դիվանագիտական անգործությունն առնվազն անհամարժեք է:

Մյուս կողմից` Երևանում գուցե կարծում են, որ Ռուսաստանին հակադրվելու ռեսուրս չունեն և փորձում են արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման ճանապարհով լուծել Հայաստանի և Արցախի անվտանգության խնդիրը: Սա, իհարկե, նույնպես ճանապարհ է, սակայն, անկեղծ ասած, առայժմ տեսանելի չեն Հայաստանի նոր քաղաքականության որակական դրսևորումները` նույնիսկ այն պարագայում, երբ ստորագրված է Հայաստան-Եվրամիություն համաձայնագիրը:

Ավելին, Ադրբեջան ռուսական սպառազինությունների նոր խմբաքանակի մատակարարման և Երևանի լռության ֆոնին tert.am-ին ծավալուն հարցազրույց է տվել Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը և ասել է, թե Ռուսաստանի՝ Ադրբեջանի հետ հարաբերությունները խորացնելը չպետք է դիտել որպես հակահայկական քայլ: Թող խորացնեն, միգուցե, դա ավելի կնպաստի, որպեսզի կայուն լինի իրավիճակը` ասել է նա:

«Հիմա Ռուսաստանը, բանական է, ուզում է, որ իր սահմանների երկայնքով իր համար բարիդրացիական մթնոլորտ ձևավորվի: Եթե Ադրբեջանի հետ է զարգացնում իր հարաբերությունները, ի՞նչ է, նա մեր շահերի՞ց պետք է ելնի: Կամ` մենք պետք է ինչ-որ երկրի շահերի՞ց ելնենք մեր հարաբերությունները տարբեր երկրների հետ խորացնելու համար»,- նշել է նա:

Դավիթ Բաբայանը համոզված է, որ անկախ Ադրբեջանը, միևնույն է, չի կարող լինել Ռուսաստանի դաշնակիցը: Ակամայից այնպիսի տպավորություն է, որ գործ ունենք ոչ թե ազատության համար պայքարող Արցախի իշխանությունների, այլ` ռուսական ռազմաարդյունաբերական համալիրի ներկայացուցիչի հետ, ով ամեն կերպ արդարացնում է սպառազինությունների մատակարարումն Ադրբեջանին: Ի՞նչ հիմքով է Բաբայանը դրական և կայունացնող համարում ռուս-ադրբեջանական հարաբերությունների խորացումը, եթե մատակարարված սպառազինության թիրախը առաջնագծում կանգնած հայ զինվորներն են, որոնք պարբերաբար դառնում են ադրբեջանական ագրեսիայի ու սադրանքի զոհերը:

Ինչպե՞ս կարող է Արցախը հասնել միջազգային ճանաչման, երբ ունի նման որակի իշխանություններ, որոնց քաղաքականությունը, վարքագիծը միանգամայն տեղավորվում են ռուսական համատեքստում` ԼՂՀ-ն նույնացնելով Աբխազիայի, Հարավային Օսեթիայի կամ Մերձդնեստրի հետ: Միևնույն ժամանակ` Դավիթ Բաբայանը մարմնավորում է այսօրվա հայկական քաղաքական միտքը, որն անհուսալիորեն վարակված է ռուսական վիրուսով և դարձել է հայ ժողովրդի բոլոր դժբախտությունների ու փորձությունների պատճառը: Ժամանակները փոխվում են, սակայն մենք դասեր չենք քաղում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում