68-ամյա բրիտանացի դերասանուհի Զոյա Ուոնամեյքերը, ով հայտնի է «Հարի Փոթերը և փիլիսոփայական քարը» ֆիլմում մադամ Տրյուկի դերով, հայտարարել է, որ իր նկատմամբ երբեք սեռական ոտնձգություններ չեն եղել։
Ես միշտ իմացել եմ այն մասին, ինչ է կատարվում այս բիզնեսում, բայց դա իմ կողքով է անցել,– նշել է Ուոնամեյքերը, ավելացնելով, սակայն, որ սեռական ոտնձգությունների հետ բախվել է իր ծանոթը, ով սցենարների խմբագիր է աշխատել։
Հուլիվուդյան դերասանների, պրոդյուսերների և ռեժիսորների նկատմամբ սեռական ոտնձգությունների զանգվածային մեղադրանքների աղմուկը դերասանուհին համեմատել է «վհուկների որսի հետ»։ Նրա կարծիքով նման բաներ բոլոր մասնագիտություններում էլ տարածված են։