Հայտնի է դարձել թե ինչու է ձգձգվում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի «Արսենալ» տեղափոխությունը։
Մեր կիսապաշտպանը Եվրամիության անդամ երկրների քաղաքացի չէ, հետևաբար չի հանդիսանում եվրոպական գոտու ֆուտբոլիստ։ «Արսենալի» ֆուտբոլիստ դառնալու համար անհրաժեշտ է, որ լոնդոնյան ակումբի ղեկավարները ձևակերպեն աշխատանքի թույտվության փաստաթղթերը, հայտնում է express-ը։
Հավանական է, որ Մխիթարյանը բուժզննում անցնելուց հետո վաղը պայմանագիր կնքի «Արսենալի» հետ։