Thursday, 25 04 2024
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների

Հռոմի պապը հստակ կասի Էրդողանին իր դիրքորոշումը Հայաստանի մասին

Թուրքիայի ղեկավարությունը վերջին շրջանում բավական հետևողականորեն և նկատելիորեն ջանքեր է գործադրում Եվրամիության, եվրոպական գործընկերների հետ վերջին մի քանի տարիներին վատթարացած հարաբերությունները բարելավելու ուղղությամբ: Այս ամսվա սկզբին նախագահ Էրդողանը Փարիզում հանդիպել էր Ֆրանսիայի նախագահ Մակրոնի, իսկ արտգործնախարար Չավուշօղլուն՝ իր գերմանացի գործընկերոջ հետ: Հիմա արդեն հայտնի է դարձել, որ Էրդողանը փետրվարի 5-ին հյուրընկալվելու է Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս պապի կողմից: Բացի այդ, եվրոպական լրատվամիջոցները գրում են, թե մարտի վերջին նախատեսվում է բարձր մակարդակով հանդիպում Եվրամիության և Թուրքիայի միջև: Այս զարգացումները, իհարկե, հետաքրքիր են նաև Հայաստանի տեսանկյունից, թե ի՞նչ մակարդակի կհասնեն Թուրքիա-Եվրամիություն հարաբերություններն առաջիկա բանակցությունների արդյունքում, և որքանո՞վ ժողովրդավարական Եվրոպային կհաջողվի ազդել ավտորիտարիզմի ու բռնատիրության ճանապարհը բռնած Թուրքիայի ղեկավարության ներքին և արտաքին քաղաքականության, նրա կանխատեսելիության կամ ավելի ճիշտ՝ անկանխատեսելի վարքագծի վրա: Ի վերջո, այս գործընթացները կնպաստե՞ն Հայաստանի հետ բարդ խնդիրների կարգավորմանը, հայ-թուրքական հաշտեցման մեռած գործընթացը տեղից շարժելուն:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է թուրքագետ Հակոբ Չաքրյանը:


– Պարոն Չաքրյան, տեսնո՞ւմ եք արդյոք նոր միտումներ Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ: Ինչո՞ւ է Անկարան փորձում բարելավել իր հարաբերությունները Եվրամիության հետ:

– Նախ, Թուրքիան դաշնակից է Եվրամիության երկրների, ինչպես նաև Միացյալ Նահանգների հետ: Այդ դաշնակցությունը գալիս է 1950-ական թթ. սկզբներից: Բայց վերջին շրջանում՝ Սիրիայի ճգնաժամի առաջացումից հետո, նախ վատթարացան Թուրքիայի հարաբերությունները Միացյալ Նահանգների, ապա նաև Եվրամիության երկրների հետ: Հետո Թուրքիան սկսեց անընդհատ բողոքներ ներկայացնել ՆԱՏՕ-ին, և ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններն էլ վատացան: Ամբողջ պատմությունն այն է, որ Թուրքիան Միացյալ Նահանգների, Եվրամիության ու ՆԱՏՕ-ի միջոցով, նրանց ռազմական աջակցությամբ ուզում էր տապալել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին իր նախաձեռնությամբ: Ակնհայտ է, որ եթե Թուրքիային հաջողվեր տապալել Ասադի իշխանությունը, նոր իշխանությունները Սիրիայում ինքն էր կազմավորելու և շնորհիվ նոր իշխանությունների՝ կամրապնդեր իր դիրքերը Սիրիայում և այնտեղից սկսելու էր իր ազդեցությունը տարածել մյուս երկրների վրա, որպեսզի իրականացնի իր վաղեմի երազանքը՝ դառնալու տարածաշրջանային գերտերություն: Ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ Եվրամիությունը և ո՛չ էլ ՆԱՏՕ-ն չաջակցեցին Թուրքիային այս հարցերում, հետո իրադարձությունների զարգացման ընթացքի հետ ԱՄՆ-ը սկսեց հյուսիսային Սիրիայի քրդերի վրա հենվել, ինչը ապշեցրել էր Թուրքիային: Թուրքիան կարծում էր, որ իր վրա կհենվի, բայց ամերիկացիները դեռ Օբամայի օրոք սկսեցին աջակցել Սիրիայի քրդերին: Դեռ այն ժամանակ Վաշինգտոնը հայտարարեց, որ նրանք ԱՄՆ-ի ցամաքային զորքերն են: Թրամփի նախագահ դառնալուց հետո ամերիկացիների հարաբերությունները Սիրիայի քրդերի հետ էլ ավելի սերտացան: Եվ որքան էլ Թուրքիան բողոքի, ԱՄՆ-ը քրդական ստորաբաժանումների միջոցով մաքրեց Ռաքքան ԴԱԻՇ-ականներից: Նույնը եվրոպական երկրներն արեցին, և Թուրքիան փչացրեց նրանց հետ հարաբերությունները: Այսինքն՝ Թուրքիան ուզում էր ԱՄՆ-ին, Եվրամիության երկրներին Սիրիայում ներքաշել ցամաքային պատերազմի մեջ, և դրանով դարձավ խոչընդոտ Արևմուտքի տարածաշրջանային քաղաքականության համար, իսկ Արևմուտքն էլ՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, քանի որ աջակցում էր քրդերին, Թուրքիայի տեսանկյունից դարձավ սպառնալիք Թուրքիայի ազգային անվտանգությանը: Սա է ամբողջ պատմությունը:

Հիմա հարաբերություններն այնքան են սրվել թե՛ Եվրամիության, թե՛ ՆԱՏՕ-ի և թե՛ ԱՄՆ-ի հետ, որ բացասական վերաբերմունքը մեղմելու համար Էրդողանը գնում Վատիկան՝ Հռոմի Պապի հետ հանդիպելու:

– Ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների, Էրդողանը Հռոմի պապի հետ քննարկելու է Երուսաղեմի հարցը:

– Այո, որովհետև Թուրքիան տարածաշրջանում էլ հեղինակություն չունի: Սիրիայի հետ, ինչպես գիտեք, հարաբերություններ չունի: Իրաքի հետ հարաբերությունները շատ վատ են: Իրանի հետ հարաբերություններ կան, բայց հակասություններն ակնհայտ են: Եգիպտոսի հետ դիվանագիտական հարաբերություններ արդեն չունի, որովհետև շուրջ 2-3 տարի դեսպան չունի Կահիրեում: Շատ վատ են հարաբերությունները Լիբիայի, Սաուդյան Արաբիայի հետ: Էր Ռիյադի հետ հարաբերությունները, ի դեպ, կախված են թուրք-ամերիկյան հարաբերությունների ընթացքից: Եվ այս իրավիճակում Երուսաղեմի հարցը դարձնում է միջոց, որպեսզի վերականգնի իր վարկաբեկված հեղինակությունը տարածաշրջանում: Ըստ էության՝ Թուրքիան տարածաշրջանի գրեթե բոլոր երկրների հետ վատ հարաբերությունների մեջ է:

– Եվրամիության երկրների հետ Թուրքիայի հարաբերությունների վատթարացումը որքանո՞վ էր կապված Թուրքիայի ներքաղաքական իրադարձությունների և մասնավորապես 2016 թ. հուլիսի 15-ի հեղաշրջման ձախողված փորձից հետո սկսված լայնածավալ բռնաճնշումների հետ, և այս հարաբերությունների բարելավման փորձը որքանո՞վ է կապված Էրդողանի ներքաղաքական ծրագրերի և սպասվող նախագահական ընտրությունների հետ: Գուցե Էրդողանին անհրաժեշտ է Եվրոպայի աջակցությո՞ւնն այս հարցում:

– Թուրքիան, ի վերջո, բանակցություններ է վարում Եվրամիության հետ անդամակցման հարցի շուրջ, և տրամաբանական է, որ բանակցություններ վարող երկիրը պիտի լավ հարաբերությունների մեջ լինի: Դա հեղաշրջման փորձի հետ որևէ առնչություն չունի: Պարզապես Էրդողանը հոխորտալու, իր ընտրազանգվածին դրական ազդանշաններ հաղորդելու համար վերցնում, մե՛րթ ԱՄՆ-ին է մեղադրում հեղաշրջման փորձի մեջ, մե՛րթ՝ Եվրամիությանը: Եթե Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը ձեռնամուխ լինեին հեղաշրջում անել, Էրդողանը վաղո՜ւց արդեն տապալված կլիներ:

– Բայց չէ՞ որ Մակրոնի հետ վերջին հանդիպման ժամանակ Էրդողանը հայտարարեց, որ թուրք ժողովուրդը «հոգնել է» Եվրամիության անդամակցությանը սպասելուց, իսկ Մակրոնը փաստացի հասկացրեց, որ ներկա պայմաններում Թուրքիայի անդամակցումը ԵՄ-ին անհնար է, և պետք է վերաիմաստավորել Եվրամիություն-Թուրքիա հարաբերությունները՝ առաջնորդվելով ոչ թե Թուրքիայի եվրոպական ինտեգրման, այլ Թուրքիա-Եվրամիություն գործընկերության տրամաբանությամբ:

– Դա նոր չեն ասում: Նման հայտարարություններ դեռ 7-8 տարի առաջ են եղել: Եվրամիության քաղաքականությունը հետևյալն է՝ Թուրքիային չօտարել Եվրոպայից, բայց նաև թույլ չտալ, որ հանկարծ անդամակցի:

– Ձեր կարծիքով՝ Եվրամիություն-Թուրքիա հարաբերությունների ընթացքը՝ Թուրքիան ավելի կանխատեսելի կամ անկանխատեսելի դարձնելու իմաստով, որքանո՞վ է ազդում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարների վրա:

– Կարգավորման համար որևէ լավատեսական հիմք չկա: Երբ խոսքը վերաբերում է Թուրքիա-Եվրամիություն, Թուրքիա-ԱՄՆ, Թուրքիա-ՆԱՏՕ հարաբերությունների սրմանը, այնտեղ Հայաստանը որևէ դեր ունենալ չի կարող: Այդպիսի հեռանկար կարող է առաջանալ այն դեպքում, երբ Թուրքիայի հարաբերությունները բարելավվեն և՛ Եվրամիության, և՛ ԱՄՆ-ի հետ:

– Ի միջի այլոց, ռուսական լրատվամիջոցներից Ռեգնումը գրել է, թե Էրդողանն ուզում է օգտագործել հանդիպումը Հռոմի պապի հետ՝ Հայաստանի հետ հարաբերությունները նորմալացնելու նպատակով: Հավատո՞ւմ եք նման վարկածի:

– Էրդողանը կարող է այդ հարցը քննարկել կրկին Թուրքիայի իմիջը բարելավելու համար:

– Իսկ Հռոմի պապը կարո՞ղ է ազդել Թուրքիայի վրա՝ Հայաստանի հետ խնդիրների կարգավորման հարցերում:

– Չեմ կարծում, բայց Հռոմի պապը իր դիրքորոշումը հստակ կասի: Դրանում չեմ կասկածում: Երբ Էդվարդ Նալբանդյանը Դավութօղլուի հետ ստորագրեցին հայ-թուրքական արձանագրությունները, ովքե՞ր էին կանգնած նրանց թիկունքում. Ֆրանսիայի, Ռուսաստանի, Միացյալ Նահանգների արտգործնախարարները:

– ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունների արտգործնախարարները:

– Այո: Եթե Մինսկի խմբի եռանախագահող երկրները չեն կարողացել ազդել Թուրքիայի վրա, ապա Հռոմի պապն էլ չի կարող ազդել: Հետևաբար դա Հռոմի պապի խնդիրը չէ: Ի վերջո, որքան էլ Վատիկանը պետություն է, Հռոմի պապը կաթոլիկների հոգևոր առաջնորդն է: Չեմ կարծում՝ Հռոմի պապը խորանա այդ հարցերում: Բայց իր դիրքորոշումը հստակ կասի: Դրանում չեմ կասկածում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում