Friday, 29 03 2024
Զինծառայող Ժորա Կարապետյանին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու մեղադրվում է 2 անձ․ վարույթի նյութերն ուղարկվել են դատարան
ԱԹՍ-ն հարվածել է Բելգորոդի բազմաբնակարան շենքերից մեկին․ կա զոհ
19:10
Տեղի է ունեցել Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանազատման հանձնաժողովների հերթական հանդիպումը
Արևմտյան աջակցությունը իշխանությունները կկարողանա՞ն շոշափելի արդյունք դարձնել, թե՞ կփոշիացնեն
ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
102-րդ ռազմաբազան ՀՀ սուվերենության միակ իրական երաշխավորն է. ՌԴ ԱԳՆ
Գազա օգնություն ուղարկելով՝ Հայաստանն ուղերձ է հղում աշխարհին
Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը
Ուղիղ. հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ

Եվրոպական փրայմերիզ

Հայաստանի նոր իշխանության համար պայքարը թևակոխում է վճռական հանգրվան: Սերժ Սարգսյանը դեռևս չի բացահայտում իր ապրիլյան ծրագրերը, Կարեն Կարապետյանը մի քանի անգամ ակնարկել է, որ ապրիլից հետո մտադիր է պահպանել պաշտոնը: Ապրիլյան համատեքստը միանշանակ հետևությունների տեղիք չի տալիս, որովհետև վարչապետության հավակնորդների, ըստ էության, «փրայմերիզը» տեղի է ունենում կուլիսներում` պատված խորհրդավորության քողով: Ներհամակարգային պայքար, այնուամենայնիվ, գոյություն ունի, որովհետև պետական համակարգի տագնապալի անորոշությունը դրա վառ ապացույցն է: Վաղը Հայաստանի վարչապետության հիմնական թեկնածուներն իրենց «փրայմերիզը» տեղափոխում են Եվրոպա, որտեղ խնդիր ունեն արտաքին խաղացողներին ցույց տալ իրենց կենսունակությունը, համարժեքությունը միջազգային օրակարգին:

Իհարկե, ֆորմալ առումով Սերժ Սարգսյանին ու Կարեն Կարապետյանին Եվրոպա է տանում պետական օրակարգը, իրենց այսօրվա կարգավիճակը, սակայն Հայաստանում հիմա գործնականում ամեն ինչ ծառայեցվում է ապրիլյան համատեքստին: Կարեն Կարապետյանը իր վարչապետության շրջանում առաջին անգամ է մեկնում Եվրոպա և վաղվա այցն ինչ-որ իմաստով նրա եվրոպական բենեֆիսն է, մյուս կողմից` Դավոսի համաշխարհային տնտեսական հայտնի համաժողովը հարաբերականորեն կարելի է համարել եվրոպական օրակարգ: Այս հարթակը խիստ կարևոր է` միջազգային կոնտակներ հաստատելու, երկիրն ու սեփական կերպարը ներկայացնելու համար, մանավանդ, որ այս տարի Դավոս է ժամանելու նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Մյուս կողմից` նման համաժողովներն արդյունավետ են լինում, եթե դրան պետությունը, նրա առաջին դեմքերը ներկայանում են «տնային առաջադրանքը» կատարած. Կարեն Կարապետյանը Դավոս է մեկնում «ծույլ աշակերտի» կարգավիճակով:Այս համատեքստում եվրոպական ուղղությունը Սերժ Սարգսյանի համար նույնիսկ հարազատ կարելի է համարել, որովհետ Սերժ Սարգսյանը պետական համակարգի, ըստ էության, միակ գործիչն է, որ գլուխ բերեց Հայաստան-Եվրամիություն շրջանակային համաձայնագիրը: Վաղը մեկնարկում է Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Ֆրանսիա` Փարիզ և Ստրասբուրգ: Հայաստանի նախագահը երեք օրերի ընթացքում հանդիպումներ է ունենալու Ֆրանսիայի պետական ընտրանու, այդ թվում` նախագահ Էմանուել Մակրոնի հետ, ելույթ է ունենալու ԵԽԽՎ նստաշրջանում: Ֆրանսիան Հայաստանի համար առանցքային գործընկեր է, թերևս` ամենաառանցքայինը Եվրամիությունում, որովհետև 2013-ին, Հայաստանի եվրասիական շրջադարձից հետո, հենց Փարիզը նպաստեց Երևանի և Բրյուսելի միջև առաջացած ճգնաժամի հաղթահարմանը, նոր երկխոսության կայացմանը, ինչը հանգեցրեց Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի ստորագրմանը: Բացի այդ, այս տարին Հայաստանի արտաքին քաղաքականության համար պայմանականորեն ֆրանսիական է, որովհետև հոկտեմբերին Երևանում նախատեսված է Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը, որին մասնակցելու է նաև Մակրոնը:Ենթադրելի է, որ այս հարցն առանցքային է լինելու Մակրոն-Սարգսյան հանդիպման օրակարգում: Կասկածից վեր է, որ նախագահները կքննարկեն նաև ԼՂ խնդիրը, մանավանդ, որ Մակրոնի նախագահության շրջանում Փարիզը վարում է ավելի ակտիվ արտաքին քաղաքականություն, ինչը ենթադրել է տալիս, որ ԵԱՀԿ Մինսկի խմբում Ֆրանսիան մեծացնելու է իր դերակատարությունը:

Անկասկած` Մակրոնը և Սարգսյանը նախագահական կարգավիճակում հանդիպելու են առաջին և վերջին անգամ, սակայն այս հանդիպումը Սերժ Սարգսյանը համար կարող է լինել ոչ թե իշխանության գեղեցիկ ֆինալ, այլ նոր իշխանության քաղաքական հայտ ձևակերպելու ազդակ: Հայաստանի իշխանության տրանսֆորմացիայի փուլերում, որպես չգրված օրենք, տեղի են ունենում բարձր մակարդակի այցեր ոչ միայն Մոսկվա, այլ նաեւ Ֆրանսիա: Այս «կանոնը» գործում է առնվազն 1997-ից, երբ Ռոբերտ Քոչարյանը «թագադրության» նպատակով մեկնեց Փարիզ:

Սերժ Սարգսյանը Մոսկվայում ապահովել է լոյալությունը իր ծրագրերի նկատմամբ, «կոմպլեմենտարիզմի» սկզբունքը թելադրում է ստանալ նաև փարիզյան բարեհաճությունը: Սարգսյան-Կարապետյան եվրոպական «փրայմերիզը» կանխորոշված ելք ունի, որովհետև Սարգսյանը Փարիզ ու Դավոս է մեկնում որպես գործընկեր, Կարապետյանը Դավոսում ընդամենը նորեկ է, ով դեռ «մարդամեջ» դուրս գալու անհրաժեշտություն ունի: Մյուս կողմից` շատ հնարավոր է, որ Սերժ Սարգսյանի և Կարեն Կարապետյանի եվրոպական այցերն ոչ թե «փրայմերիզի», այլ հայաստանյան մեծ կոնսենսուսի հետևանք են, երբ Սերժ Սարգսյանը զբաղվում է գլոբալ քաղաքականությամբ, իսկ Կարեն Կարապետյանը սպասարկում է դրա տնտեսական բաղադրիչը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում