Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Մոսկվայի ասֆալտչիկների քիլլեր «Կոնչիտան» ահից «վատացավ»

Հունվարի 19-ին, Վերաքննիչ քրեական դատարանում մի աղմկոտ սպանության գործով շրջադարձային դատական նիստ պետք է լիներ: Ակնկալվում էր, որ դատարանը Լիճք գյուղում մանկության ընկերոջը սպանած «Կոնչիտայի» և «հարակից» հինգ ամբաստանյալների պատիժը կխստացնի կամ գործը կուղարկի ստորադաս դատարան՝ նոր քննության…

Խոսքը  Մոսկվայում «ասֆալտչիկություն» անող Լիճք գյուղի խոպանչիներին «նայելու» բիզնեսում ներգրավված անձանց մասնակցությամբ՝ նշյալ գյուղում՝ 2015թ. հունվարի 26-ին կատարված դեպքի մասին է:

Հիշեցնենք, որ Երևանից մեքենաներով Լիճք գյուղ հասած անձինք, ականատեսների աչքի առաջ հաշվեհարդար էին տեսել այդ գյուղի բնակիչներ Արայիկ և Արթուր Իրիցյան եղբայրների նկատմամբ: Նրանցից առաջինին ծեծել էին, իսկ նրան օգնության շտապած Արթուրին՝ սպանել:

Կրակողը համագյուղացին էր՝ «Կոնչիտա» մականունով հայտնի Արմեն Գորոյանը: 6 ամբաստանյալներից այժմ միայն նա է անազատության մեջ: Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանը նրան դատապարտել է ընդամենը 3 տարվա ազատազրկման՝ ապօրինի զենք կրելու և անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ կատարված սպանության համար:

Այդ ժամկետը լրանում է ս. թ. հունվարի 26-ին, և ակնկալվում էր, որ մինչ այդ՝ երեկվա դատական նիստում կայացվելիք դատական ակտով վերաքննիչը կորոշի նրա պատժի խստացման կամ կալանքի ժամկետը երկարացնելու հարցը՝ բախտակիցների պատժի հետ միասին:

Սակայն պաշտպանական կողմը տապալեց այն՝ նախագահող դատավոր Ռուզաննա Բարսեղյանի՝ դատական նիստի արդյունավետ շարունակականությունը պատշաճ չկազմակերպելու, գուցե նաև շահագրգռվածության պատճառով. Համենայնդեպս, մեր տպավորությամբ, նա պասիվ զեկուցողի, դիտորդի դերում էր կամ՝ որպես դատավարության «վարորդ»՝ «կոնուս» «տոռմուզ» անողի:

Նիստը սկսելուց հետո պարզվեց, որ դատարանի կազմում փոփոխություն կա. Ռուզաննա Բարսեղյան, Մխիթար Պապոյան, Արմեն Խաչատրյան կազմից, վերջինիս մոտ առաջացած առողջական խնդիրների պատճառով նրան փոխարինել էր դատավոր Ռուբեն Մխիթարյանը:

Նրա դեմ կողմերը ինքնաբացարկի միջնորդություն չունեին, սակայն դա կարծես նիստը տապալելու պատրվակ դարձավ Արմեն Գորոյանի պաշտպան Մելքոնյանի համար: Վերջինս նախ 30 րոպե ընդմիջում խնդրեց դատարանից՝ իբր մյուս պաշտպանների հետ խորհրդակցելու համար, սակայն երբ նիստը սկսվեց՝ ասաց, որ իր պաշտպանյալի հետ է ուզում կարճ խորհրդակցել:

Բայց 20 րոպե առաջ դատարանի դահլիճում հանգիստ նստած Գորոյանը, չգիտես ինչու՝ հանկարծ շտապ օգնության կարիք զգաց: Թեև բժիշկները որևէ ծանր բան չէին արձանագրել, ընդամենը՝ զարկերակային միջին ճնշում, սակայն ոստիկանության ուղեկցող գումարտակի պատասխանատուն դեպքը ծանր ներկայացրեց, ասաց, որ նա չի կարողանում շարժվի և թույլ չտվեց նրան բարձրանալ դահլիճ:

Դատարանը, ստիպված, իր ժամանակը արդեն երկրորդ անգամ ոստիկանության և պաշտպանական կողմի չարդարացված գործելաոճի պատճառով չհետաձգելու համար թույլ տվեց, որ պաշտպանին ուղեկցեն  իր պաշտպանյալի մոտ:

Թեև դա էլ արվեց, բայց դատարանին չհաջողվեց նիստը շարունակել: Մելքոնյանի խոսքով՝ ամբաստանյալը վիճել էր իր հետ և ասել, թե՝ կհրաժարվի:

Դատարանը ստիպված այս անգամ էլ հետաձգեց դատական նիստը մինչև հունվարի 22-ը: Մելքոնյանը և տուժող կողմի ներկայացուցիչը շտապեցին ասել, որ իրենք այդ օրը նիստեր ունեն, սակայն դատավոր Մ. Պապոյանը, ում համբերությունը հավանաբար հատել էր պաշտպանական կողմի՝ դատավարությունն անհիմն ձգձգելու և դատարանի ժամանակը վատնելու մարտավարությունից, ասաց, որ եթե փաստաբաններն էլ զբաղված լինեն, չգան՝ դատարանը կարող է նիստը շարունակել, քանի որ բողոքը վճռաբեկության կարգով է քննվում:

Հիշեցնենք ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքը.  Երևանի բնակիչներ Գառնիկ Նիկողոսյանը /Գռնոն/, Արիստակես Բարսեղյանը /Արիսը/, Լիճք գյուղի բնակիչներ Արմեն Գորոյանը /Կոնչիտա/, Աշոտ Ավետիսյանը /Տոշա/, Էդգար /Ալֆա/ և Էդուարդ /Ռուսը/ Սրքոյանները ու գործով չպարզված այլ անձինք Գ. Նիկողոսյանի «G-500 Մերսեդեսով» , մյուսները՝ գործով չպարզված չորս այլ մեքենաներով գնացել են Լիճք գյուղի բենզալցակայանի, ավտոտեխսպասարկման ու սննդի սպասարկման կետերի տարածք: Այնտեղ պատահաբար հանդիպել են Լիճք գյուղի բնակիչներ Արայիկ Իրիցյանին ու Միշա Խաչատրյանին, ովքեր այնտեղ էին մեքենա նորոգելու նպատակով:

Գառնիկ Նիկողոսյանը մոտեցել է Արայիկ Իրիցյանին ու արհամարհական, հեգնական տոնով հարցրել է նրա եղբորը: Նույն տոնով Արայիկի հետ խոսել է նաև Արիստակես Բարսեղյանը, ով հարցրել է. «Կյաժն ո՞ւր ա»: Արայիկը պատասխանել է, թե չգիտի:

Արիստակեսը բռունցքով հարվածել է Արայիկի քթին, Գառնիկ Նիկողոսյանը՝ ոտքով հարվածել է գոտկային շրջանին, Աշոտ Ավետիսյանն ու Արմեն Գորոյանը մահակներով հարվածներ են հասցրել Արայիկի գլխին և ծոծրակային հատվածներին՝ պատճառելով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Սրքոյան եղբայրներից Էդուարդը ոտքով հարվածել է Արայիկի որովայնի աջ մասին, իսկ Էդգար Սրքոյանը ձեռքերով ու ոտքերով հարվածել է Արայիկի մարմնի տարբեր մասերին:

Արիստակես Բարսեղյանը իր ձեռքին եղած ատրճանակը պահել է իրենց խմբի խուլիգանական գործողությունները կանխող անձանց ուղղությամբ՝ վախեցնելով, որ չմիջամտեն:

Խումբը, մեկը մյուսին լրացնելով, ըստ մեղադրանքի, շարունակել է խուլիգանությունը:

Այդ ամենը շարունակվել է այնքան՝ մինչև Արայիկ Իրիցյանը արնաշաղախ և ուշագնաց ընկել է գետնին, Գառնիկ Նիկողոսյանն էլ, ըստ գործի նյութերի՝ հրահանգել է խմբին՝ դադարեցնել ծեծը:

Եղբորն օգնության շտապած Արթուր Իրիցյանին սպանել են այն ժամանակ, երբ նա բռնել է դեպքի վայրից փախչող ծեծի մասնակիցներից Աշոտ Ավետիսյանին և, բռունցքով հարվածելով, փորձել է՝ պարզել նրա գյուղ գալու և ծեծի պատճառը: Այդ պահին կրակել են «Մակարով» տեսակի ատրճանակից: Կրակողը Արթուրի մանկության ընկերն է, նույն գյուղի բնակիչ, «Կոնչիտա» մականունով հայտնի Արմեն Գորոյանը, ով մի քանի համագյուղացիների հետ միասին համալրել է Գառնիկի թիմը:

Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանը՝ նախագահությամբ Յուրի Իսկոյանի, արդարացրել է խուլիգանության մեջ մեղադրվող ամբաստանյալներից Գառնիկ Նիկողոսյանին, Էդուարդ և Էդգար Սրքոյաններին, 100,000-ական դրամ տուգանքի է դատապարտել Արիստակես Բարսեղյանին և Աշոտ Ավետիսյանին՝ նրանց արարքը՝ զենքի գործադրմամբ խուլիգանությունը վերաորակելով՝ դիտավորությամբ առողջությանը թեթև վնասվածք հասցնելու հոդվածով:

Իսկ ապօրինի զենք կրելու, խուլիգանության և դիտավորյալ սպանության մեջ մեղադրվող Արմեն Գորոյանին դատարանն արդարացրել է խուլիգանության մասով, սպանությունը վերաորակել անհրաժեշտ պաշտպանության անցումով կատարված սպանության և այդ արարքի ու ապօրինի զենք կրելու համար դատապարտել ընդամենը 3 տարվա ազատազրկման:

Պաշտպանական կողմն այդ  դատավճիռը համարում է օրինական, իսկ դատախազն ու տուժող կողմը՝ պահանջում են՝ խստացնել պատիժը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում