Հայտնի երգչուհի Ադելը հանդես է եկել ի պաշտպանություն կանանց իրավունքների և մասնակցել է կանանց երթին: Այս մասին նա հայտնել է իր «Ինսթագրամ»-ում:
Իր միկրոբլոգում երգչուհին գրել է, որ իր կյանքում ամենահեղինակավոր մարդիկ միշտ եղել են կանայք, և նա հիացած է նրանցով ու դեռ ունի նրանց խորհուրդների կարիքը՝ փոխանցում է storinka.com.ua-ն:
Բացի այդ, Ադելը գրել է՝ ինքն ուրախ է, որ կին է, և իսկապես հույս ունի, որ իր ներդրումը այս աշխարհում կախված չէ սեռից: