Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն ասօր դարձավ 29 տարեկան։ Մխիթարյանը անկախ Հայաստանի պատմության լավագույն ֆուտբոլիստն է։
Հենրիխ Մխիթարյանը «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի շքանշանակիր է, ինչպես նաև Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան։ Հայաստանի ազգային հավաքականի լավագույն ռմբարկուն է, իսկ 2015 թվականից՝ ավագը։
«Առաջին լրատվական»-ը շնորհավորում է Մխիթարյանին, ցանկանալով նորանոր հաջողություններ կյանքում և ֆուտբոլային կարիերայում։