Համաշխարհային կինեմատոգրաֆիայի լեգենդ Ալեն Դելոնը լուրջ ընկճախտի մեջ է և անընդհատ մտածում է մահվան մասին: Վերջին ժամանակներս նա այդ մասին է խոսում իր յուրաքանչյուր հարցազրույցում:
Այս փոփոխությունները բացատրվոմ են նրա սիրելի կնոջ և մուսայի՝ Միրեյ Դարքի մահվամբ, որը կյանքից հեռացավ անցյալ տարվա օգոստոսին՝ գրում է Joinfo-ն: Ալեն Դելոնն ասում է, որ ինքը հոգնել է կյանքից և ծրագրում է սեփական հուղարկավորությունը:
Դերասանը նշում է, որ ինքը պատրաստ է մահանալ, բայց կցանկանար հուղարկավորվել իր սիրելի շների հետ, որոնց նա աշխարհում ամենից շատ է սիրել: Դերասանը իր հսկայական տան մոտ կառուցել է գերեզմանոց, որտեղ հուղարկավորված են առնվազն «50 շուն, քույրեր և եղբայրներ»: Դերասանը ցանկանում է այստեղ հուղարկավորվել՝ իր սիրելի շների հետ: Նրա խոսքով՝ իր ամբողջ կյանքն այստեղ է:
Դերասանը վստահ է, որ իր վերջին ցանկությունը կկատարվի՝ ասելով, որ դրա համար իրենք թույլտվություն են ստացել: