Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Հանրապետական «ծերակույտի» համակարգային ֆիլտրացիա

Կարեն Կարապետյանի նշանակումը վարչապետի և Արմեն Սարգսյանի առաջադրումը նախագահի պաշտոններում ունեն և ընդհանուր, և միայն առանձին դեպքի համար ունիկալ մոտիվներ, բայց Սերժ Սարգսյանի կադրային քաղաքականության առանցքում «կարմիր թելի» պես անցնում է ՀՀԿ այսօրվա վերնախավին իշխանությունից զրկելու մոտիվը:

Կարեն Կարապետյանը, Արմեն Սարգսյանը, անգամ Արա Բաբլոյանը որևէ առնչություն չունեն ՀՀԿ այսօրվա վերնախավի հետ և նրանց նշանակումները տեղի են ունեցել նույնիսկ ի հեճուկս Հանրապետականի «ծերակույտի»: Իրականում Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ում Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ժառանգությունից և կադրերից փորձել է ձերբազատվել իր նախագահության ողջ շրջանում: Քաղաքական զուգահեռ նախագծերով այդ խնդիրը լուծել հնարավոր չեղավ: Նույն ՄԻԱԿ-ը նոր ՀՀԿ ձևավորելու փորձ էր, սակայն նախագիծը տապալվեց, որովհետև համարժեք ռեսուրսի կրող չէր: Պետական իշխանության հետ սերտաճած ՀՀԿ վերնախավի համար ՄԻԱԿ-ը չեզոքացնելը մեծ դժվարություն չէր ներկայացնում, մանավանդ, որ Սարգսյանը համակարգի կայունությունն ապահովում էր կոմպրոմիսների միջոցով:

Համակարգային նշանակության ֆիլտրումները` Հովիկ Աբրահամյանի և Սուրիկ Խաչատրյանի պաշտոնանկությունները, Մհեր Սեդրակյանին «խաղից դուրս» թողնելը, նույնպես` ՀՀԿ-ն նորացնելու նպատակ ունեին, մանավանդ` այդ ֆիլտրումները ժամանակագրորեն համընկան Կարեն Կարապետյանի վարչապետության և իշխանությանն ու ՀՀԿ-ին «նոր ոգի» հաղորդելու շրջանի հետ: 2016-ի երկրորդ կեսից Սերժ Սարգսյանը բացահայտ պատերազմ հայտարարեց ՀՀԿ վերնախավին, որին որոշեց «ջախջախել» դրսից բերված կադրերի` Կարեն Կարապետյանի, Արմեն Սարգսյանի, նույնիսկ` Արա Բաբլոյանի և Վիգեն Սարգսյանի միջոցով: Սերժ Սարգսյանը թերևս հասկացավ, որ այսօրվա ՀՀԿ-ն կարող է «շնչահեղձ» անել` նրան պետական ռեսուրսից հեռացնելու միջոցով:

Սերժ Սարգսյանն իշխանությունը կենտրոնացնում է միայն իր կողմից վերահսկվող արտահամակարգային գործիչների ձեռքերում` ՀՀԿ վերնախավը թողելով «խաղից դուրս» վիճակում: ՀՀԿ այսօրվա վերնախավը շատ շուտով հայտնվելու է Հովիկ Աբրահամյանի կամ Մհեր Սեդրակյանի իզգոյ կարգավիճակում: Ապրիլին ամբողջական տեսք կունենա Հայաստանի նոր իշխանությունը, որից հետո, անկասկած, կնորացվի նաև ՀՀԿ վերնախավը: Նույնիսկ «ընդարձակ մեծամասնության» բանաձևով Սերժ Սարգսյանը փորձում է սահմանափակել ՀՀԿ ազդեցությունը:

Դժվար է այս պահին կանխատեսել, թե ինչպիսին կլինի նոր ՀՀԿ-ն քաղաքական բովանդակության տեսանկյունից, բայց այն հաստատապես ձերբազատված կլինի Քոչարյանի մնացորդներից` կազմելով Սերժ Սարգսյանի նոր թիմի միջուկը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում