Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները

Նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը կչեղարկի՞ Ամուլսարի գործարքը

«Երբ  Արմեն Սարգսյանը ՀՀ  վարչապետ էր, ես բավականին լավ կարծիք ունեի նրա մասին․ այդ ժամանակ մենք հանդիպումներ ունեցել ենք և շատ դրական վերաբերմունք էր ինձ մոտ ձևավորվել նրա նկատմամբ։ Ես շատ ափսոսել եմ, որ նա դուրս եկավ այդ պաշտոնից և գնաց Հայաստանից, որովհետև  ինտելեկտուալ այն մակարդակը, այն գիտելիքները և երկրի զարգացման այն ծրագրերը, որոնք նա ուներ՝  ինձ համար շատ հոգեհարազատ էին և միշտ ցանկացել եմ, որ նա վերադառնա Հայաստան և որևէ բարձր պաշտոն զբաղեցնի, սակայն հիմա ինձ համար անձնական ողբերգություն են  այն տեղեկությունները, որ նա կապված է եղել «Լիդիան Ինթերնեշնլ» ընկերության  հետ։ Ուզում եմ հավատալ, որ սա ուղղակի բացառություն է և բոլոր դեպքերում, նրա մոտեցումներն  ոչ թե Հայաստանը քանդելուն, այլ կառուցելուն է միտված լինելու»,-  «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ընդգծեց «Հանուն կայուն մարդկային զարգացման» հասարակական կազմակերպության նախագահ, բնապահպանության նախկին նախարար Կարինե Դանիելյանը։

Նշենք, որ հունվարի 19-ին պաշտոնապես հաստատվել է, որ Հանրապետական կուսակցության կողմից նախագահի թեկնածուն Մեծ Բրիտանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանն է, որին այս պաշտոնում առաջադրել է գործող նախագահ Սերժ Սարգսյանը։  Արմեն Սարգսյանը ի պատասխան այս առաջարկին  որոշ ժամանակ է խնդրել՝ վերջնական որոշում կայացնելու համար։

Հիշեցնենք նաև, որ ՀՀ 4-րդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը 2013թ. մարտ-սեպտեմբեր ամիսներին եղել է «Lydian International» ընկերության  տնօրենը: Այս շրջանում կարգավորել է ՀՀ կառավարության կողմից տարբեր թույլտվությունների ստացումը, ինչպես նաև կարևոր ֆինանսական կազմակերպությունների աջակցությունը Ամուլսարի հանքարդյունաբերության ծրագրին: 1993-2000թթ. նա հանդիսացել է նաև Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահի և ՎԶԵԲ կառավարչի հատուկ խորհրդատու: IDeA հիմնադրամի Դիլիջանի միջազգային դպրոցի հոգաբարձուների խորհրդի անդամ է, ինչպես նաև ՀԲԸՄ տնօրենների կենտրոնական խորհրդի անդամ։

«Հիմա եթե Արմեն Սարգսյանը  վերջնականապես որոշի և տա իր համաձայնությունը նախագահ դառնալու վերաբերյալ ու տեղափոխվի այստեղ, կարծում եմ մենք բազմաթիվ էկոլոգներով կփորձենք հանդիպել նրա հետ և ներկայացնել  Ամուլսարի  շահագործման հետ կապված այն բոլոր  ռիսկերը, որոնք առկա են և որոնք որևէ պարագայում պարզապես հնարավոր չէ վերացնել․ կարծում եմ, որ գոնե դրանից հետո միգուցե ինչ-որ լուծում  գտնվի  այս հարցին և  անկեղծորեն ուզում եմ հավատալ, որ Արմեն Սարգսյանը տեղյակ չի եղել , թե իրականում ինչ աղետալի վտանգներ է Ամուլսարի հանքի շահագործումն  իր մեջ պարունակում,  քանի որ նա մասնագիտորեն այս ոլորտից բավականին հեռու է և ենթադրում եմ, որ այդ ընկերության մյուս ներկայացուցիչներն այս ծրագրի  վնասների մասին  նրան իրական տեղեկատվություն չեն ներկայացրել․ համեյանդեպս, ես  այսպես եմ  փորձում հավատալ»,- շեշտեց Կարինե Դանիելյանը։

Վերջինիս գնահատմամբ, եթե Արմեն Սարգսյանը հանդիպումներ ունենա խորհրդարանական խմբակցությունների պատգամավորների հետ և պատասխանի իրեն ուղղված հարցերին, որոնց մեջ մեր զրուցակցի  դիտարկմամբ ՝ կլինեն նաև  «Լիդիան Ինթերնեշնլ» ընկերությանն ու Ամուլսարի հանքի շահագործմանը վերաբերող հարցեր, ապա այդ ժամանակ բավականին  մանրամասներ ի հատ կգան՝ մասնավորապես այն  բանի մասին, թե ինքը դիցուկ որպես երկրի ապագա նախագահ ինչ դիրքորոշում ունի այս հանքի շահագործման  վերաբերյալ։ Նրա խոսքերով՝ այդ հարցերի պատասխաններից նոր միայն կարելի է եզրահանգումներ  անել։

Հարցին՝  ՀՀ 4-րդ նախագահ դառնալուց հետո, Արմեն Սարգսյանը արդյոք  կկարողանա՞   չեղարկել Ամուլսարի  շահագործման գործարքը,  Կարինե Դանիելյանը պատասխանեց․

«Պաշտոնական դիրքը հաշվի անելով՝ կկարողանա, սակայն  դա շատ  մեծ գումարների հետ է կապված, որովհետև «Լիդիան Ինթերնեշնլ» ընկերությունն արդեն բավականին ծախսեր է արել այդ տարածքում,  ճիշտ է դեռ բուն հանքի շահագործմանը չեն հասել, սակայն ենթակառուցվածքների մասով  արդեն այնտեղ աշխատանքներ են ընթանում, ինչը նշանակում է, որ  այս գործարքը չեղյալ  հայտարարելու դեպքում այդ բոլոր ծախսերը և մի բան էլ ավելին պետք է կոմպենսացվի, եթե իհարկե, «Լիդիան» ընկերությունը դատարան չդիմի, որովհետև եթե դատարան դիմեն, ապա այդ պարագայում հնարավոր է նաև, որ մեծ տուգանքներ գան  Հայաստանի կառավարության  վրա, քանի որ հենց կառավարությունն է  թույլտվություն տվել այս ծրագրի իրագործմանը, այսինքն այս առումով շատ լուրջ խնդիրներ կլինեն և անգամ  չեմ պատկերացնում, թե այդ իրավիճակում խնդրի լուծման ինչ տարբերակներ կան, որպեսզի  նաև մեր երկիրը չտուժի․  այս առումով հիմա ամեն ինչ անկանխատեսելի է,  ժամանակն ամեն ինչ ցույց կտա»։

Այս համատեքստում  բանախոսը  հիշեցրեց նաև վարչապետ Կարեն Կարապետյանի  արձագանքը  էկոլոգների պահանջին․ «Երբ նոր էր սկսվել գործընթացը, մենք մի խումբ էկոլոգներով հանդիպեցինք Կարեն Կարապետյանի հետ և  այդ հանդիպմանը  մեկ անգամ ևս բարձրացրեցինք Ամուլսարի  հարցը , բայց գործող վարչապետը միանգամից կտրեց խոսակցությունն ու ասեց՝  արդեն ուշ է,  աշխատանքներն արդեն  սկսվել են և այդ մասին խոսելն այլևս  անիմաստ է․ հույս ունենանք, որ գուցե Արմեն Սարգսյանը փորձի այս սխալն ուղղել»,-եզրափակեց Դանիելյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում